Բացահայտեք գեղեցկության և առողջության գաղտնագիրը
Դա Վինչի կլինիկան 2010թ.-ից իր ուրույն տեղն է զբաղեցնում ՀՀ պրակտիկ առողջապահական ոլորտում և այսօր հանդիսանում է առաջատարներից մեկը:
Կլինիկան բազմապրոֆիլ, դինամիկ զարգացող բժշկական հաստատություն է, որի գործունեությունը սկսվել է պլաստիկ վիրաբուժությունից և էսթետիկ բժշկությունից: Կլինիկայի բժիշկները ունեն բարձր որակավորում, զգալի փորձ և բարի համբավ: Նրանք յուրաքանչյուր այցելուի համար մշակում են բուժման, վերականգնման և երիտասարդացման անհատական օպտիմալ ծրագրեր:
2019թ.-ից կլինիկան համալրվել է նոր ծառայություններով՝ էնդոկրինոլոգիա, գինեկոլոգիա և ուլտրաձայնային հետազոտություն, ինչպես նաև քիթ-կոկորդ-ականջաբանություն:
Մեր մասնագետների համատեղ աշխատանքն ու սերտ համագործակցությունը ընձեռում է նոր հնարավորություններ բուժական միջոցառումները և ծառայություները կատարելության հասցնելու համար:
Դա Վինչի կլինիկայի ռազմավարությունն է՝ պրոֆեսիոնալիզմ, հոգատարություն և անհատական մոտեցում:
Դա Վինչի կլինիկան շահագրգիռ է պահպանելու իր բարի անունը, հեղինակությունը և հաճախորդների վստահությունը ուստի սկզբունքորեն չի կիրառում կասկածելի կամ գերազանցապես կոմերցիոն նպատակ հետապնդող տեխնոլոգիաներ: Կլինիկան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք համապատասխանում են բժշկության բարձր պահանջներին:
Ավանդույթներին համապատասխան, կլինիկայի մասնագետները կյանքի են կոչում ժամանակակից բժշկության լավագույն ձեռքբերումները:
Այցելելով մեր կլինիկա Դուք կատարում եք քայլ դեպի գեղեցկության, երիտասարդության և առողջության աշխարհ, որտեղ մեր բժիշկները կբացահայտեն գեղեցկության Ձեր գաղտնագիրը, նվիրելով բացառիկ հմայք և առողջություն:
Եղեք առողջ եվ գեղեցիկ:
Տնօրեն
Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյան
Էսթետիկ վիրաբուժություն
- Մազերի միկրովիրաբուժական փոխպատվաստում (աուտոտրանսպլանտացիա) և գլխի մազածածկույթի վերջնական վերականգնում, հոնքերի վերականգնում
- Դեմքի մաշկի էնդոսկոպիկ ձգում
- Դեմքի մաշկի վիրահատական ձգում
- Կոպերի պլաստիկա (բլեֆառոպլաստիկա)
- Օտոպլաստիկա
- Կրծքագեղձի մեծացում
- Կրծքագեղձի ձգում (մաստոպեկսիա)
- Կրծքագեղձի փոքրացում (ռեդուկցիոն մամոպլաստիկա)
- Որովայնի առաջային պատի պլաստիկա (աբդոմինոպլաստիկա)
- Ազդրերի և բազուկների մաշկի ձգում(դերմոլիպէկտոմիա)
- Սրունքների ուրվագծերի շտկում իմպլանտներով
- Նստատեղի ուրվագծերի շտկում իմպլանտներով
- Լիպոսակցիա (ճարպի արտածծում)
- Լիպոֆիլինգ ( սեփական ճարպի փոխպատվաստում)
- Ինտիմ վրաբուժություն
- Մաշկի բարորակ գոյացությունների ատրավմատիկ հեռացում
- Մաշկի ռադիոալիքային վիրաբուժություն (Radioscalpel)
Էսթետիկ կոսմետոլոգիա
- Լազերային Էպիլյացիա
- Դեմքի ուրվագծային պլաստիկա բոտուլինոտոքսին А-ով
- Կնճիռների, շրթունքների ձևի և ծավալի մոդելավորում (հիալուրոնաթթվով)
- Քթի ինյեկցիոն պլաստիկա
- Քիմիական և ուլտրաձայնային փիլինգներ
- Պրոբլեմային մաշկի վերականգնող խնամք
- Դեմքի, պարանոցի, դեկոլտեի պլաստիկ և բիոէներգետիկ մերսում
- Դիմակներ, լիֆթինգ, խնամք
- Մաշկի ատրավմատիկ մաքրում
- Էլեկտրոէպիլյացիա
- Մեզոթերապիա, ֆիզիոթերապիա
- Հիպերհիդրոզների (պաթոլոգիկ քրտնարտադրություն) բուժում
- Պրեսոթերապիա
- Էլեկտրոմիոստիմուլյացիա
- PRP թերապիա
Մաշկաբանություն
- Մազաթափության կոնսերվատիվ բուժում` լազերային, ֆիզիոթերապևվտիկ, դեղորայքային
- Ակնէի, կուպերոզի, պիգմենտավորումների բուժում
Ախտորոշում
- Մաշկի պիգմենտային գոյացությունների (խալերի) կոմպյուտերային ախտորոշում (SIA scopy)
- Գլխամաշկի և մազերի հիվանդությունների դերմատոսկոպիկ և կոմպյուտերային ախտորոշում (Trichoscience)
- Դեմքի մաշկի տարիքային և այլ փոփոխությունների քննութուն, ախտորոշում և խնամքի ու բուժման անհատական ծրագրերի մշակում (Skin XP Pro)
Ռեաբիլիտացիա
- Հետվնասվածքային վերակագնում՝ ուսագոտու, վերին վերջույթի, ստորին վերջույթի, ողնուղեղի
- Հետինսուլտային՝ հեմորագիկ և իշեմիկ
- Նեվրոլոգիական՝ ուռուցքահատումից, միջողային ճողվածքահատումից հետո,պոլինեվրիտներ, թույլ պարեզ և պարալիչ
- Դեֆորմացիաներ՝ սկոլիոզ 0 - I - II աստճ.,սկոլիոզ III- IV աստճ.,կիֆոզ, ծուռվզություն
- Օստեոխոնդրոզ՝ ընդհանուր պարանոցային, կրծքային, գոտկային
Էնդոկրինոլոգիա
ԼՕՌ ծառայություն
Գինեկոլոգիա
Ուլտրաձայնային հետազոտություն
Բիոպսիա
Աուդիոմետրիա