Գիտական աստիճան
Բժշկական գիտությունների թեկնածու
Կոչում
Դոցենտ
Կրթություն
1987
Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտը՝ ստանալով բուժական գծով բժշկի որակավորում
Վերապատրաստումներ
Վերապատրաստվել է Կոսմետոլոգիայի և Պլաստիկ վիրաբուժության հանրապետական կենտրոնում
1992-ից
Բազմիցս վերապատրաստվել է Փարիզի Արմանդ Տրյուսսո կլինիկայում, պրոֆ. Ե.Ն.Կարապետյանի և Ֆրանսիայի այլ առաջատար կլինիկաներում
Մասնակցել է բազմաթիվ գիտական կոնֆերանսների և սիմպոզիումների Ռուսաստանում և Եվրոպայում
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի 3 երեխա
Բժշկական պրակտիկա
1987-1988
Անցել է ինտերնատուրա "Օտորինոլարինգոլոգիա" մասնագիտությամբ ԵրԲԻ ԼՕՌ-հիվանդությունների ամբիոնում և ստացել ԼՕՌ-բժշկի որակավորում
1989-1990
Աշխատել է ԼՕՌ-բժիշկ "Մալաթիա" կլինիկական հիվանդանոցում
1990
ԼՕՌ-բժիշկ "Էրեբունի" բժշկական կենտրոնում
1996-ից
Հանդիսանում է Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ԼՕՌ-հիվանդությունների ամբիոնի դասախոս
2002
Պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը "Արտաքին քթի և ներքթային համակարգի միանվագ վիրաբուժական շտկման կլինիկական--ֆունկցիոնալ առանձնահատկությունները"
2003-ից
Աշխատում է "Նաիրի" բժշկական կենտրոնում որպես ԼՕՌ-ծառայության ղեկավար
Գիտական աշխատանքներ
Հանդիսանում է 34 հրատարակված գիտական աշխատանքների հեղինակ, 2 ռացիոնալիզատորական առաջարկների համահեղինակ
Անդամակցություններ
Հայաստանի Օտորինոլարինգոլոգների ընկերության անդամ
Պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի անդամ
2001-ից
ԲԳՌԱ պատվավոր դոկտոր