Բանալի ընտանիքի կենտրոն

Չարենցի 42/28, 0025, Երևան, Հայաստան
Հասցե
+374 93 73 40 47 (նաև WhatsApp)
+374 93 06 59 51
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Մարդկանց հետ իրականացվող աշխատանքը՝ հոգեբանական, մանկավարժական, ժամանցային և այլն, միշտ էլ պահանջել ու պահանջում է կրկնակի պատասխանատվություն ու պատրաստվածություն։ Հիմքը, որ սերմանվում է մանկուց մեծահասակների կողմից, մեզ  ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում, և չափազանց կարևոր է ՝ անհատականությունն ու վարքագիծը ճիշտ հունով ուղորդելը, իսկ շեղումների դեպքում՝ դրանք ժամանակին կանխարգելելը կամ շտկելը։

Իհարկե, այս առումով անգնահատելի է ոչ միայն ընտանիքի ու կրթօջախների, այլև` հոգեբանների ճիշտ դերակատարումը։ Մերօրյա նոր սերնդի աճն ու ձևավորումը գրեթե անհնար է պատկերացնել առանց հոգեբանների մասնակցության: Նրանք երեխաների խնդիրներում ներգրավված են ոչ միայն արտերկրում, այլև՝ Հայաստանում, որտեղ հատկապես վերջին 10-20 տարիների ընթացքում շեշտակի աճել է հետաքրքրությունը մանուկների հոգեբանությամբ զբաղվող մասնագետների ծառայությունների նկատմամբ։ Հաջորդաբար հիմնվում և գործում են մանկական հոգեբանական կենտրոններ, որոշները՝ բավականաչափ արդյունավետ, որոշները՝ ոչ բավականաչափ արդյունավետ, սակայն փաստն այն է, որ այդ կենտրոնների պահանջարկը մեզանում մեծ է, հետևաբար՝ դրանք պիտի առավելագույնս ծառայեն նպատակին և օգնեն ծնողներին՝ լուծելու հաճախ անլուծելի թվացող խնդիրները։

«Բանալի» ընտանիքի կենտրոնն ի սկզբանե ձգտել է ապահովել երեխաների և ընտանիքների  հետ աշխատանքի բարձր արդյունավետություն, ինչը, հաջողվել է։ Կենտրոնի հաջողության բանալին կիրառվող «Բանալի»  մեթոդն է։  

Այդպիսով, մեթոդը հանդիսանում է բազմակողմանի ուսումնասիրությունների վրա հիմնված յուրօրինակ մի համադրում ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի, խորհրդային մանկավարժական դպրոցի և հայկական ընտանեկան ավանդույթների առանցքային սկզբունքների (մեթոդի հեղինակն է, «Բանալի» ընտանիքի կենտրոնի  հիմնադիր, ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ, ընտանեկան հոգեբան՝ Նարինե Իսրայելյանը):

Այս ամենն էլ իր հերթին համապատասխանեցված է մեր ժամանակների շնչին ու պահանջներին։ Հաշվի է առնված նաև ընտանիք-ծնող-երեխա հարաբերությունների ուսումնասիրման միջազգային փորձը։ Համադրված երեք ուղղություններից յուրաքանչյուրը մեթոդի շրջանակներում ներկայացված է իր ամենաթիրախային առավելություններով, որոնք կիրառելի են և ժամանակավրեպ չեն։

Հիմնադիր

Նարինե Իսրայելյան

Տնօրեն

Սոֆյա Սողոյան

Նկարներ

Բանալի ընտանիքի կենտրոն
Բանալի ընտանիքի կենտրոն

Ծառայություններ 

  • Հոգեթերապիա
  • Հոգեվերլուծություն
  • Հատուկ մանկավարժի ծառայություն
  • Լոգոպեդիա 
  • Մասնագիտական թրեյնինգներ