ԱրԲեՍ առողջության կենտրոն

Վ. Փափազյան փ., 32 շ., 0012, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 262 100
+374 10 262 110
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

ԱրԲեՍ ԱԿ-ն հիմնվել է 1999թ. և գործում է նախկին Արաբկիր մանկական հիվանդանոցի վերակառուցված մասնաշենքում: Մասնաշենքի վերակառուցումն ու վերանորոգումն իրականացվել է Արաբկիր Բժշկական Կենտրոնի և իր գործընկերների` շվեյցարական ՍԵՄՌԱ հիմնադրամի, Անմիջական օգնություն ընկերակցության (DAA), Շաֆհաուզենի Radio Munot, բելգիական NAF-Belgique ասոցիացիայի և SOS-Armenie կազմակերպության միասնական ջանքերով: 2005թ. ապրիլին ԱրԲեՍ ԱԿ-ում իր դռները բացեց Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը` հատուկ կարիքներով երեխաների զբաղվածությունը կազմակերպելու նպատակով, ինչը խթան է հանդիսանում նրանց ինտեգրմանը հասարակության մեջ: Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը կառուցվել է շվեյցարացի շինարար Լեո Գմյուրի կողմից շվեցարական Անմիջական օգնություն ընկերակցության (DAA), Արմենիանոս հիմնադրամի (Լիխտենշտեյն), ԿԱԶԱ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ` տիկին Բելլա Քոչարյանի հովանու ներքո:
 
Հիվանդի և նրա ընտանիքի համար
 
ԱրԲեՍ ԱԿ-ն տրամադրում է մի շարք արտահիվանդանոցային ծառայություններ, այդ թվում` վերականգնողական, մանկաբուժական, ատամնաբուժական և հոգեբանասոցիալական ծառայություններ, ինչպես նաև հիվանդի և նրա ընտանիքի անդամների համար նախատեսված կրթական ծրագրեր: Մտավոր, ֆիզիկական, հոգեբանասոցիալական, ուսումնական և վարքագծային խնդիրներով երեխաներին խնամք տրամադրելը երկարատև գործընթաց է, որը պահանջում է բազմաթիվ մասնագետների միահամուռ աշխատանք: Վերականգնողական ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի անդամների համագործակցության շնորհիվ: Թիմի անդամները` բժիշկ-վերականգնողաբանը, զարգացման մանկաբույժը, նյարդաբանը, հոգեբույժը, ինչպես նաև` ֆիզիկական թերապիստը, էրգոթերապիստը, հոգեբանը, լոգոպեդը և հատուկ կրթության մանկավարժը` վերապատրաստված լինելով Հայաստանի և արտասահմանյան երկրների առաջատար կենտրոններում, հմտորեն կիրառում են վերականգնողական բուժման նորագույն մեթոդներն իրենց մասնագիտական գործունեության մեջ: Անձնակազմի առանձնահատուկ վերաբերմունքը երեխաների և նրանց ծնողների նկատմամբ, ընդհանուր բարյացակամ մթնոլորտը, ինչպես նաև հագեցվածությունն անհրաժեշտ վերականգնողական սարքավորումներով առավել արդյունավետ են դարձնում փոքրիկներին տրամադրվող ծառայություններն ու խնամքը: 
ԱրԲեՍ ԱԿ-ում ծառայություններ են տրամադրվում զարգացման հապաղումներ, նյարդաբանական և հենաշարժական ապարատի խնդիրներ, ինչպես նաև շաքարային դիաբետ ունեցող երեխաներին: 
 
ԱրԲեՍ ԱԿ-ում հատուկ կարիքներով երեխաներին տրամադրվող բժշկական, հոգեբանական և հատուկ կրթական ծրագրերն իրականացվում են բազմամասնագիտական մոտեցման հիման վրա: Հայտնի է, որ հատուկ կարիքներով երեխաների վաղ հայտնաբերումը, գնահատումը և վաղ միջամտությունը, համապատասխան խնամքը, բժշկասոցիալական վերականգնումը, ինչպես նաև նրանց և ծնողների կրթումը լավագույն նախապայմաններն են` երեխաների սոցիալական ինտեգրումն ու բարեկեցությունն ապահովելու համար: Վերոհիշյալ գործընթացներն իրականացնելով` կարելի է ապահովել յուրաքանչյուր հատուկ կարիքներով երեխայի ներուժի առավելագույն զարգացումը:
 
Մեր կենտրոնի մասնաճյուղերը գործում են նաև Հայաստանի մարզերում` Ձեր երեխայի և Ձեզ համար առավել հասանելի դարձնելով մասնագիտական խնամքը և հատուկ վերականգնողական բժշկակական ծառայությունները: Ներկայումս մեր մասնաճյուղեր հանդիսացող "Երեխայի զարգացման և վերականգնման կենտրոն"-ները (ԵԶՎԿ) գործում են հետևյալ քաղաքներում`
  • Սպիտակ 
  • Վանաձոր 
  • Գավառ 
  • Գյումրի 
  • Արմավիր 
  • Իջևան

Տնօրեն

Մանուշակ Վահանի Երիցյան

Նկարներ

ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
  • Զարգացման մանկաբուժություն, 
  • Մանկական էնդոկրինոլոգիա/դիաբետոլոգիա և «Շաքարային դիաբետի դպրոց», 
  • Վերականգնողական ծառայություններ երեխաների և մեծահասակների համար` 
  • Ֆիզիկական թերապիա 
  • Էրգոթերապիա կամ զբաղվածության թերապիա /occupational therapy/
  • Մանուալ թերապիա /մեջքի ցավի կառավարման կենտրոն/ 
  • Խոսքի թերապիա/լոգոպեդի ծառայություն 
  • Ձեռքի թերապիա և սպլինտավորում 
  • Հատուկ կրթության մանկավարժի, ինչպես նաև ձեռքի աշխատանքի մանկավարժի ծառայություն, 
  • Հոգեբանասոցիալական ծառայություն, 
  • Ատամնաբուժություն երեխաների և մեծահասակների համար
Նյարդաբանական, մտավոր և հոգեկան առողջության խնդիրներով, նաև զարգացման պերվազիվ խանգարումներով` աուտիզմով, երեխաների համար նախատեսված ծառայությունները տրամադրվում են Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնում, որն համալրված է հատուկ սարքավորումներով և ուսուցողական նյութերով, խաղերով հնարավոր լավագույն արդյունքն ապահովելու նպատակով: «ԱրԲեՍ» ԱԿ-ում գործում է նաև "Շաքարային դիաբետի դպրոց"-ը, որի նպատակն է կրթական ծրագրերի իրականացումը շաքարային դիաբետով երեխաների և նրանց ծնողների համար: