Նոր հետազոտությունը ցույց է տվել՝ ինքնասիրահարված նարգիզին հեշտ է բացահայտել: Բավական է միայն դրա մասին հարցնել իրեն: «Ինքնասիրահարված մարդիկ հպարտանում են նրանով, որ իրենք իրենց շատ են սիրում: Նրանք ինքնասիրահարվածությունը չեն համարում բացասական հատկանիշ: Եսակենտրոն նարգիզները իրենց ուրիշներից բարձր են դասում, և նրանց համար հեշտ է դա խոստովանելը»,- ասում է Օհայոյի պետական համալսարանի հետազոտող Բրեդ Բուշմանը:  
 
Նման բացահայտումն ունի մեծ պրակտիկ նշանակություն, ասվում է CBSNews պարբերականում: Մեր օրերում հոգեբաններն օգտագործում են յուրահատուկ թեստ Նարգիզին բացահայտելու համար: Ամենահաճախ կիրառվող մեթոդներից մեկն է Նարգիզ անհատի հարցաշար, որն իր մեջ ներառում է 40 հարց և ընդգրկում է նագիզության տարաբնույթ բաղադրիչներ, ինչպիսին են փառասիրությունը, ինքնահրապուրանքը և այլ մարդկանց օգտագործելը սեփական նպատակների համար, իշխելու սովորությունը, ինքնավստահությունը և համոզվածությունը, որ բոլորն իրեն պարտական են: Հետզոտությունը կարող է տևել մոտ 13 րոպե:
 
Բրեդ Բուշմանի գլխավորած հետազոտողների թիմը հայտնաբերել է, որ այն, թե որքանով է մարդ համաձայն այն  պնդման հետ, որ նա նարգիզ է՝ հարցի պատասխանը ստանալու համար պահանջվել է 20 վայրկյան: Գիտնականները տվել են այդ հարցը ( Նարգիզի սահմանման հետ միասին) տարբեր տարիքի ավելի քան 2200 մարդու: Նրանք կատարել են 11 տարբեր փորձեր: Մասնակիցները գնահատել են իրենց 1-ից (դա ինձ չի վերաբերում) մինչև 7-ը (շատ է ինձ համապատասխանում) սանդղակով: Այն, թե ինչպես էին մարդիկ պատասխանում գլխավոր հարցին, համընկել է մյուս հետազոտությունների արդյունքներին: 
 
Նարգիզությունը մեծ խնդիր է հասարակության համար: Ինքնասիրահարված մարդիկ ինքնազարգացման ձգտում չունեն, քանի որ իրենք առանց այն էլ լավն են, և չեն ուզում օգնել ուրիշներին՝ մտածելով միայն սեփական շահերի մասին, նշում է Բրեդ Բուշմանը: Հետազոտողները նշում են, որ այս մեթոդն օգտակար է արագ գնահատական ստանալու անհրաժեշտության դեպքում, սակայն մեծամասամբ անհրաժեշտ է համալիր մոտացում: 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ meddaily.ru