Մարտի 20-ը Բերանի խոռոչի առողջության համաշխարհային օրն է: Այն նշվում է 2008 թվականից՝ Ստոմատոլոգիական համաշխարհային ֆեդերացիայի (FDI) նախաձեռնությամբ:

Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը բերանի խոռոչի հիվանդությունների վերաբերյալ՝ ընդգծելով պրոֆիլակտիկայի կարեւորությունը՝ որպես հիվանդությունների կանխարգելման կամ դրանց վաղ հայտնաբերման միջոց:

Պետք չէ անտեսել բերանի խոռոչի հետ կապված խնդիրները, քանի որ դրանք ոչ միայն կարող են լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ՝ առաջացնելով ցավ եւ դիսկոմֆորտ, այլեւ ինքնամեկուսացման եւ վստահության պակասի:

Որպեսզի պահպանեք բերանի խոռոչի առողջությունը, անհրաժեշտ է հետեւել այս պարզ քայլերին՝

  • Լվանալ ատամներն օրը 2 անգամ
  • Խուսափել ծխախոտից եւ շաքար պարունակող սննդից
  • Պարբերաբար այցելել ստոմատոլոգի

Հիշեք, որ բերանի խոռոչի հետ կապված խնդիրների մեծ մասը հնարավոր է բուժել:



Աղբյուրը՝ Doctors.am