Երբեմն թվում է,  թե բժիշկները հենց այնպես, հին սովորության համաձայն են նշանակում անկողնային ռեժիմ: Շատերը բժշկի այս ցուցումին անլրջորեն են վերաբերվում, ինչպես պարզապես աշխատանքի կամ դասի չգնալու հնարավորության: Մյուսները գրիպով հիվանդ լինելով, հանգիստ շրջում են խանութներով, տնային գործերով են զբաղվում,հյուրեր են ընդունում: ԻՆչու՞...  Չէ որ նախկինում մեր ծնողներն իսկապես մի քանի օր պառկել են անկողնում սուր շնչառական ինֆեկցիաների դեպքում: Մի՞թե ժամանակակից մարդն ավելի առողջ է:  Իրականում, ոչ:
 
Ի՞նչն է ստիպում հրաժարվել անկողնային ռեժիմից
 
Շարժվելու անհրաժեշտությունը. գիտնականները վաղուց պարբերաբար խոսում են ֆիզիկական ակտիվության կարևորության մասին, հատկապես հիմա, երբ մարդկանց մեծամասնությունն օրերով համակարգչի առաջ է նստած: Շարժումն է օգնում կոփել օրգանիզմը: Սակայն սա չի նշանակում, որ հիվանդության ընթացքում կարելի է զբաղվել առօրյա գործերով: Լավ կլինի հրաժարվել գրասենյակ, դպրոց և համալսարան  գնալուց:
 
Ինչու՞
Առաջին հերթին, քանի որ կվարակեք շրջապատող մարդկանց: Երկրորդ` վտանգում եք Ձեր առողջությունը, ծանրաբեռնվածությունը չպակասեցնելու պատճառով: Որպես հետևանք, Ձեր հիվանդությանը կարող են գումարվել մի քանի նոր հիվանդություններ: Հաճախ առաջանում են բարդություններ, որոնք կարող են հանգեցնել անոթների, սրտի և երիկամների հետ կապված խնդիրիների: Եվ երրորդ ` հիվնադության ընթացքում Ձեր աշխատունակությունն ընկած է, Դուք անուշադիր եք, ինչը մեծացնում է սխալներ անելու հավանականությունը:
 
Ի՞նչ անել հիվանդության ժամանակ
 
Ծանր հիվանդության և բարձր ջերմության դեպքում, մի քանի օր անկողնային ռեժիմ պահպանեք: Այնուհետև, մի քանի օր պարզապես տանն անցկացրեք: Խուսափե՛ք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, աղմուկից, համակարգչից: Պարզապես հանգստացեք, կարդացեք, հանգիստ երաժշտություն լսեք: Անընդհատ օդափոխեք սենյակը, տաք հագնվեք, քնեք:
 
Ի՞նչքան ժամանակ է պետք անցկացնել տանը
 
Սա կախված է հիվանդության ծանրությունից և Ձեր վիճակից: Ինչպես արդեն նշվեց, եթե անհանգստացնում է միայն բարձր ջերմությունը, բավարար է 1-2 օր անկողնային ռեժիմ պահպանել: Սուր շնչառական վիրուսի դեպքում՝ մոտ մեկ շաբաթ տանը մնացեք: Եթե հիվանդացել եք անգինայով՝ ստիպված կլինեք տանը մնալ մոտ 10 օր: Ամենից շատ ժամանակ պահանջվում է բրոնխիտի բուժման համար` 2 շաբաթ կամ ավել:
 
 
 
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Med-otzyv.ru
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am