Մարդկանց մի մեծ մաս ստիպված է անընդհատ դեղեր ընդունել, հրաժարվել մի շարք սննդատեսակներից, գարնանը այգում զբոսնելուց, տնային կենդանի ունենալուց... Եվ այս ամենն այն պատճառով, որ արցունքահոսությունն ու փռշտոցներն այնքան էլ հաճելի չեն: Ալերգիայի դեմ պայքարելը դժվար է, երբ բոլոր գաղտնիքները չգիտես ու չես հետևում բժշկի ցուցումներին: Ի՞նչն է իրականում տհաճ ախտանիշերից ազատվել չկարողանալու պատճառը:
 
Ինքնաախտորոշում
 
Շատերն իրենք են իրենց հիվանդությունն ախտորոշում: Ինֆորմացիա են հավաքում ինտերնետից, հարցնում են ծանոթներին և եզրակացություններ կատարում: Իհարկե հաճախ ամեն ինչ ավարտվում է դեղատուն այցով և հակաալերգիկ դեղամիջոցներ գնելով: Սակայն անհրաժեշտէ հասկանալ, որ այդ դեղերի մեծամասնությունը մի շարք կողմնակի ազդեցություններ ունի: Բուժվելու փոխարեն հավելյալ խնդիրներ կունենաք: Կարող է պարզվել, որ արցունքներն ու քթահոսությունը հասարակ մրսածության արդյունք էին: Ախտորոշումն ու բուժումը թողեք բժիշկներին: 
 
Դեղերի ոչ ճիշտ ընդունում
 
Հակահիստամինային միջոցներն անհրաժեշտ է ընդունել պարբերաբար, այլապես դրանք արդյունավետ չեն լինի: Սակայն հիվանդները հաճախ դեղն ընդունում են անկանոն: Փորձեք պարտաճանաչ կերպով հետևել բժշկի ցուցումներին: 
 
Ուղեկցող հիվանդություններ
 
Սրանք խոչընդոտում դեղերի առավել արդյունավետ կիրառմանը: Նրանք կարող են վատթարացնել ախահարված օրգանի վիճակը: Նույնը վերաբերում է նաև դեղերին, որոնք նշանակվում են այլ հիվանդությունների բուժման համար և կարող են վատթարացնել ալերիգիակի դրսևորումնեևրը: Այսպիսով, հակաալերգիկ միջոց ընդունելուց առաջ հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ:
 
Ալերգենների աղբյուրից ազատվելը
 
Շատ կարևոր է պարզել ալերգիայի պատճառը, քանի որ ալերգիա կարող են առաջացնել կենդանիների մորթին, բույսերը, կենցաղային քիմիան, սննդամթերքը: Եթե գիտեք ինչն է առաջացնում ալերգիկ ռեակցիան, ցանկալի է խուսափել շփումից: Սակայն շատերը դժվարությամբ են բաժանվում սիրելի կենդանուց, պանրով բուտերբրոդներից, այգում զբոսնելուց, սենյակային բույսերից: Նրանք նախընտրում են դիմանալ ու դեղեր ընդունել:
 
 
 
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Med-otzyv.ru
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am