Երկվորյակներին կրծքով կերակրելիս պետք է.
- Նախապատրաստվել դրան՝ խորհրդակցելով բժշկի և երկվորյակներ մեծացրած որեէ մեկի հետ, որպեսզի կարողանաք հեշտությամբ կերակրել ձեր փոքրիկներին:
- Հիմնական բարդությունն այն է. որ երկվորյակները մեծ մասամբ վաղածին են լինում, շատ են քնում, առաջին 1-2 շաբաթներին վատ են ծծում: Հենց սկզբից պետք Է վարժվել կրծքով կերակրելու ճիշտ դիրքին, եղանակին, որպեսզի չվնասվեն պտուկները, բավարար քանակով կաթ արտաղրվի: Կրծքով կերակրելու ճիշտ ղիրքն ու եղանակները շատ կհեշտանացնեն ձեր գործը երկվորյակներին կերակրելիս:
- Առաջին շաբաթվա ընթացքում ավելի հեշտ է փոքրիկներին կերակրել առանձին-առանձին, որպեսզի նրանք վարժվեն ճիշտ բռնել կուրծքը: Երբ երկվորյակները ձեռք են բերում այդ հմտությունը, ավելի հեշտ է նրանց միասին կերակրելը, մանավանդ եթե ունեն նույն խառնվածքը և նույն եռանդով են ծծում: Երկվորյակներից յուրաքանչյուրին ավելի շատ ուշադրություն նվիրելու համար օրվա ընթացքում 1-2 անգամ կարելի Է աոանձին կերակրել հատկապես այն ժամանակ, երբ մեկը քնած Է, իսկ մյուսն ուտել Է ուզում: Միաժամանակյա կերակրելն ավելացնում է պրոլակտին հորմոնի արտադրությունը:
Երկվորյակները հաճախ նույն քաշը և սննդի նույն կարիքն են ունենում, բայց երբեմն մեկը խլում է մյուսի բաժինը: Ավելի նվազին հարկավոր Է հաճախակի կերակրել, որպեսզի աճի և զարգազման թափով հասնի մյուսին: Երբեմն երկվորյակներից մեկնումեկն առանձին խնամքի կարիք է ունենամ: Կերակրելու ժամը պետք Է որոշել՝ հաշվի առնելով ավելի կարիքավորի շահերը, որպեսզի օրվա ընթացքում մայրը ստիպված չլինի երկվոր¬յակներին հաջորդաբար կերակրել: Մեկին կերակրելիս մյուսին պետք Է արթնացնել:
Երկվորյակներին կրծքով կերակրելիս պետք է փորձել մի քանի դիրք և եղանակ ամենահարմարն ընտրելու համար:
Ներկայացնում ենք հնարավոր եղանակներից ու ձևերից մի քանիսը.
1. Երկվորյակներին միաժամանակ կերակրելու ձևերից մեկը երեխաներին «ֆուտբոլի գնդակի դիրքում» արմունկների տակ պահելն է:
2. "Խաչաձև օրորոցի" դիրքով կերակրելու համար անհրաժեշտ է սկզբում մի փոքրիկին գրկել «օրորոցի» դիրքում և մոտեցնել կրծքին, հետո մյուսին գրկել նույն դիրքով, մոտեցնել մյուս կրծքին այնպես, որ նրանց գլուխները հեռու լինեն իրարից, իսկ ոտքերը խաչվեն: Հարկավոր է մի քանի բարձ օգտագործել, որպեսզի փոքրիկների դիրքը կայուն լինի:
3. Կարելի է երկվորյակներին կերակրել զուգահեռ դիրքերով պահելով: Այս դեպքում փոքրիկներից մեկը կուրծքը բռնում է "օրորոցի" դիրքով պառկած վիճակում, մյուսը նույնպես "օրորոցի" դիրքով, բայն նրանց մարմինները զուգահեռ են: Մի երեխան պառկած է մոր ձեռքի վրա, հենված է բարձին , իսկ մյուսը պառկած է բարձի վրա, և մայրը մյուս ձեռքով բռնում է նրա ծոծրակը:
Impokrik.am