Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հուզական այրման համախտանիշը (գերհոգնածություն) պաշտոնապես ճանաչել է որպես հիվանդություն, հայտնում է բրիտանական The Sun պարբերականը:

Որոշումը կայացվել է երկուշաբթի՝ մայիսի 27-ին, Ժնեւում կայացած վեհաժողովի ժամանակ:

Ըստ ԱՀԿ-ի՝ հուզական սպառումը տեղի է ունենում աշխատավայրում քրոնիկ սթրեսի հետեւանքով: 

Հիմնական ախտանիշներն են՝

  • անհանգսիտ քուն
  • մարսողության հետ կապված խնդիրներ
  • անընդհատ մտքեր՝ աշխատանքի մասին
  • միայնության ձգտում
  • տրամադրության կտրուկ փոփոխություն
  • զարկերակային ճնշման տատանումներ

Հուզական այրման համախտանիշ (անգլ.՝ burnout) հասկացությունը հոգեբանության մեջ ներմուծվել է Հերբերտ Ֆրեյդենբերգերի կողմից՝ 1974 թվականին։ 

Դրսեւորվում է հետեւյալ կերպ՝

  • աճող անտարբերություն սեփական պարտականությունների եւ աշխատավայրում կատարվող իրադարձությունների նկատմամբ,
  • նեգատիվիզմ ինչպես այցելուների, այնպես էլ աշխատակիցների հանդեպ, սեփական մասնագիտական չկայացվածության զգացում,
  • չբավարարվածություն աշխատանքով, անձի երկատման դրսեւորումներ, ե
  • կյանքի որակի կտրուկ վատթարացում։ 

Այս վիճակի առաջացմանը նպաստում են միատեսակ եւ լարված օրակարգով աշխատանքը, հուզական լարվածությունը դժվար անձնակազմի հետ աշխատելիս։ Դրան նպաստում է նաեւ աշխատանքի դիմաց բավարար վարձատրության (ոչ միայն նյութական, այլեւ հոգեբանական) բացակայությունը, ինչն անձին ստիպում է մտածել, որ իր աշխատանքն արժեք չունի։