Վախը կենսաբանական նշանակություն ունի, քանի որ պահպանում է վտանգներից։
Հոգեբանական աշխատանքում հանդիպում են վախի երկու դեպքեր՝ նորմալ և աննոմալ, որը սովորաբար անվանում են ֆոբիա։
Արդյունավետ հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պատկերացում ունենալ վախերի հոգեդինամիկայի մասին։ Հաճախ այցելուները դիմում են կոնկրետ վախերի պատճառով՝ կապված տարբեր իրադարձությունների հետ. քննություն, վիրահատություն և այլն։ Նման դեպքերում հարկ է օգնել այցելուին հասկանալու իրադարձության իմաստը, հասկանալ, թե որքանով է այդ իրադարձությունից վախը համարժեք և արդարացված։
Միջին վախն օգտակար է, քանի որ նախապատրաստում է դիմակայելու վտանգին։ Նախ և առաջ պետք է իմանալ, որ կարիք չկա օգնել այցելուին՝ ամբողջովին ազատվելու իր վախերից, ինչպես նաև թաքցնել ինֆորմացիան։
Առավել դժվար է ֆոբիաների հետ աշխատանքը։ Դրանց հիմքը խոր թաքնված տագնապն է։ Դրա էությունը տագնապի փոխարինումն է այլ օբյեկտով։
Հոգեբանը չպետք է շտապի, քանի որ միևնույն ֆոբիայի հիմքում կարող են լինել տարբեր կոնֆլիկտներ։
Ֆոբիաների առկայությամբ նևրոտիկ վարքի համար բնորոշ է տագնապից խուսափումը։ Ուստի նման այցելուները հաճախ խոսում են վախերի մասին, սակայն խուսափում են կոնֆլիկտների մասին խոսելուց։ Դա կարող է դրսևորվել պրոբլեմի նախապատմության մանրամասների մոռացման, օրինակ՝ հարաբերությունների փոփոխության, կամ նույնիսկ իր մասին խոսելուց խուսափելու ձեով։
Ֆոբիաների դրսևորման ձևերից է նաև ինքնաբուժմամբ զբաղվելը։ Պետք է հասկանալ, թե ինչպիսի երկրորդային օգուտ է քաղում մարդը խուսափումից։ Հաճախ կարող է տագնապը համակել նաև հոգեբանին, ինչը վկայում է, որ այցելուն հասելէ իր ապակառուցողական նպատակին։
Վախ ապրում են բոլոր մարդիկ, այն բոլոր հույզերից ամենավտանգավորն է: Ինտեսիվ վախը կարող է նույնիսկ հասցնել մահվան:
Կենդանին կարող է վախենալ միայն կոնկրետ վտանգերից, իսկ մարդը շնորհիվ իր երևակայության վախենում նաև երևակայական դժվարություններից, որոնք ինքն է ստեղծում:
Նրա բավական լավ զարգացած ուղեղը ծնում է սատանաներ, հրեշներ, որոնք թունավորում են նրա գոյությունը:
Ստեղծել նոր վախ հեշտ է, իսկ սպանել այն շատ դժվար ` դրա աննյութական լինելու հետևանքով:
Ամեն մարդ ունի վախի անհատականացված տեսակներ,որը վերաբերում է նրա անհատական կենսակերպին,արտահայտում է մարդու անհատական որակները, և այն տեղ ունի բոլոր հասարակական կառույցներում:Վախը մեր գիտակցության մեջ առաջանում է շատ վաղ ` որպես զարգացման անհրաժեշտ պայման և աստիճանաբար կորցնելով հին ձևերը ` ստանում է նոր բովանդակություն:
Ֆոբիաների տակ հասկացվում է վախերի տեսակ, որոնց առաջացումը պայմանավորված չէ որևէ ռացիոնալ պատճառով:Դրանք կպչուն , ոչ ադեկվատ կոնկրետ բովանդակություն վախի ապրումներ են, որոնք առաջանում են որոշակի ֆոբիկ իրադրությունում: Առաջին հայացքից ֆոբիաների նշանները` շնչահեղձություն,կծկումներ կոկորդում, արագացված շնչառություն, էականորեն չեն տարբերվում ռեալ կամ արդարացված վախից:
Իրականում նրանց միջև կան էական տարբերություններ:Եթե վախը առաջանում է բոլոր մարդկանց մոտ և վերանում է ռեալ վտանգի անցնելուց հետո,ապա ֆոբիայի դեպքում մարդը,որպես կանոն հասկանում է ,որ իր ռեակցիան ոչնով պայմանավորված չէ և նույնիսկ անիմաստ է, ընդ որում չի դադարում վախենալ:
Բոլոր հիմնված վախերը ակտիվ են.մարդը միշտ փնտրում է ուղիներ դրանցից ազատվելու համար: Ֆոբիան պասիվ զգացողություն է: Նման վախի ենթարկված մարդը խուսափում է տհաճ իրադրություններից, բայց չի ձգտում ազատվել իր կպչուն վիճակից, քանի որ հոգու խորքում հասկանում է, թե ինչքան հարմար է գտնվել վախի ենթակայության տակ,այսինքն ֆոբիան տալիս է նրան երկրորդական շահ:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am