Ծնկի սոնոգրաֆիա՝ ներկայացնում է բժիշկ-սոնոգրաֆիստ Վրէժ Սարգիսը:

Ծնկի ուլտրաձայնային հետազոտությունը հուսալի, ոչ ինվազիվ մեթոդ է ծնկի ջլերի, կապանների և մկանների, մենիսկների, փափուկ հյուսվածքների վնասվածքների հայտնաբերման համար:

Այս մեթոդը լիովին անվնաս է, քանի որ ուլտրաձայնային ալիքները չունեն ճառագայթման ազդեցություն` ի տարբերություն ռենտգենյան ճառագայթների կամ համակարգչային տոմոգրաֆիայի: Այն կարող է հաճախ օգտագործվել, քանի որ չունի վնասակար կողմնակի ազդեցություն:

Ծնկի ուլտրաձայնային հետազոտության մեկ այլ առավելությունը դինամիկ լինելն է: Սա նշանակում է, որ հիվանդը ազատ շարժվում է ծնկի հետազոտության ընթացքում: Հետազոտողին տալիս է սեղմելու հնարավորություն տվյալ ցավոտ հատվածը, դինամիկ կերպով գնահատել կառույցները եւ անմիջապես համեմատել հակառակ կողմի հետ:

Ի տարբերություն մագնիսա-ռեզոնանսային պատկերների, այն հոյակապ տեսանելի է դարձնում կապանների ջլերի և մկանների ֆիբրիլար թելանման միկրոկառուցվածքը, ընդլայնելով իր ախտորոշիչ կարողությունները:

Այն ունի տնտեսական առավելություն. ավելի մատչելի է գնային առումով: Երբեմն այստեղ ավելի լավ է երևում ջլերի մասնակի վնասվածքները կամ կալցիֆիկատները:

Ծնկի ուլտրաձայնային հետազոտությունը մեծ առավելություն ունի նաև ցուցադրելու ծնկի բորբոքային երևույթները արթրիտի, արթրոզի, ռևմատիզմի գնահատման ժամանակ ցույց տալով` հեղուկի կուտակումները, սինովյալ թաղանթների հաստացումները: Այն օգնում է նաև տարբերակելու մաշկի բորբոքումը կամ թարախակույտը` ծնկահոդի բորբոքումներից:

Առաջարկում ենք դիտել հետևյալ տեսանյութը ավելի լավ պատկերացում կազմելու համար ծնկի ուլտրաձայնային հետազոտության ճշգրտության և խոստումնալից արդյունքների մասին`

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես նաև կարող եք դիտել այս նյութերը ( https://goo.gl/MEHBSN ; https://goo.gl/8iL5oJ)` գաղափար կազմելու համար ոտքի ցավերի եւ այտուցների պատճառների մասին: