Ճողվածքը մարմնի ընդերքի որեւէ օրգանի կամ պատի արտանկումն է մաշկի տակ` բնական անցքերի միջոցով: Ճողվածքը, դուրս գալով մաշկի տակ, առաջացնում է ցավ եւ արտափքվածութուն:

Ճողվածքներն առաջանում են՝

  • ֆիզիկական ծանր աշխատանքից
  • ծխելու հետեւանքով ( ծխելը հանգեցնում է ամենապինդ թաղանթի՝ ապոնեւրոզի թուլացման)
  • փորկապությունների հետեւանքով
  • նախկինում արված վիրհատությունների հետեւանքով

Ճողվածքները լինում են՝

  • ստոծանիական
  • կերակրափողային բացվածքի
  • աճուկային
  • որովայնի առաջային պատի
  • պորտի
  • ազդրային

Ճողվածքի ժամանակակից վիրահատությունն իրականացվում է ցանցային պրոթեզների կիրառմամբ ինչպես լապարոսկոպիկ, այնպես էլ բաց եղանակով:
 
Կերակրափողի ճողվածք

Կերակրափողի ճողվածքը լուրջ խնդիր է մեր ազգաբնակչության մոտ:

Ինչպե՞ս է այն առաջանում

Ստոծանու ոտիկների թուլանալու հետեւանքով՝ ստամոքսի պատի մի մասը կամ վերին մասն ամբողջությամբ բարձրանում է դեպի կրծքավանդակի խոռոչ, ինչի հետեւանքով խախտվում է փականային ապարատը:

Կերակրափողային ստորին փականը պատասխանատու է այրոցի զգացողության առաջացման համար, եւ երբ այն չի փակվում, ստամոքսի աղաթթուն բարձրանում է դեպի կերակրափող՝ առաջացնելով այրոց, որն էլ բերում է կերակրափողի լորձաթաղանթի հիվանդության՝ էզոֆագիտի:

Երկարատեւ էզոֆագիտը կարող է առաջացնել վատ հետեւանքներ՝ ընդհուպ մինչեւ օնկոլոգիական հիվանդություններ:

Ախտանշաններն են՝

  • այրոց
  • ցավ՝ ուտելու ժամանակ կրծոսկրի հետեւի հատվածում
  • գղտոցներ
  • կերակրի հետհոսք՝ կռանալու կամ չնչի ֆիզիկական աշխատանքի դեպքում
  • անընդհատ թեթեւ հազ

Վիրհատությունը կատարվում է լապարոսկոպիկ եղանակով:


Աղբյուրը՝  Doctors.am