Օրգանիզմում մագնեզիումի անբավարարության մասին կարող են հուշել ախորժակի անկումը, սրտխառնոցը, գլխացավն ու հոգնածությունը:
Մագնեզիումի կարևորությունը
«Մագնեզիումը միներալ է, որն օգնում է մեր օրգանիզմին լինել առողջ և կենսական էներգիայով զգալ», - ասում է ավստրալացի դիետոլոգ Ֆիոնա Թաքը` նշելով, որ դա 300 կենսաքիմիական ռեակցիաների կարևոր բաղադրիչ է: Բացի նրանից, որ մագնեզիումն ամրացնում է ոսկորները, նաև կարևոր դեր է խաղում արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու, էներգիայի վերարտադրման, նյարդային ու մկանային համակարգի գործունեության համար:
Օրական ինչքա՞ն մագնեզիում է մեզ հարկավոր
Տարբեր երկրների առողջապահության ինստիտուտներ խորհուրդ են տալիս օրական սպառել 310-ից 320 միլիգրամ(կանանց համար) և 400-420 միլիգրամ մագնեզիում (տղամարդկանց համար): Առանձնահատուկ հետևողական պետք է լինեն շաքարային դիաբետ և շագանակագեղձի հիվանդություն ունեցող մարդիկ, քանի որ նրանց մոտ մագնեզիումի անբավարարության հավանականությունն ավելի մեծ է:
«Նրանք, ովքեր չարաշահում են ալկոհոլը կամ չեն հետևում առողջ սննդակարգին, նույնպես խնդիր են ունենում՝ կապված աղեստամոքսային տրակտի կամ վիտամին D-ի, սովորաբար՝ նաև մագնեզիումի անբավարարության հետ»,- ասում է նյույորքցի դիետոլոգ էմի Շապիրոն (Amy Shapiro):
Մագնեզիումը խթանում է մարսողությունը, մկանների ակտիվությունը, մասնակցում էներգիայի առաջացմանը: Այս տարրի անբավարարության հետևանքով առաջացած խնդիրներից խուսափելու համար կարևոր է հետևել բժշկի ցուցումներին, եթե արդեն դիմել եք նրան, և ճիշտ սննդակարգին:
Մագնեզիումը խթանում է մարսողությունը, մկանների ակտիվությունը, մասնակցում էներգիայի առաջացմանը: Այս տարրի անբավարարության հետևանքով առաջացած խնդիրներից խուսափելու համար կարևոր է հետևել բժշկի ցուցումներին, եթե արդեն դիմել եք նրան, և ճիշտ սննդակարգին:
Ո՞ր մթերքները կարող են ավելացնել մագնեզիումի քանակը
- Կանաչեղեն- կաղամբի տերևներ, կակաոյի տերևներ, շաղգամի տերևներ:
- Ընկույզ և սերմեր- կտավատի սերմեր, դդմի սերմեր, նուշ, բրազիլական ընկույզ:
- Ընդեղեն- Ոսպ, լոբի, ոլոռ, սիսեռ, սոյա:
- Բանան- Կարող է փոխանցել 32 մգ մագնեզիում, որն օրական անհրաժեշտ քանակի 9%-ն է: