Փորձեք տրամադրել ինքներդ Ձեզ և տարին գոնե մեկ անգամ պրոֆիլակտիկ նպատակով այցելել տարածքային պոլիկլինիկա կամ մոտակա բժշկական կենտրոն:
 
Ի՞նչ անալիզներ է հարկավոր հանձնել տարին 1 անգամ
 

Արյան բիոքիմիական ընդհանուր հետազոտություն՝ որոշելու համար խոլեստերինի քանակն արյան մեջ

Արյան ընդհանուր անալիզ

Մեզի ընդհանուր անալիզ

Այս հետազոտությունները կօգնեն հայտնաբերել սիրտանոթային, երիկամային հիվանդությունների, շաքարային դիաբետի ռիսկի հավանականությունը վաղ շրջանում և կանխարգելել դրանց հետագա բարդացումները՝ ինֆարկտ, ինսուլտ, քրոնիկ երիկամային անբավարարություն և այլն:
 
Իսկ այն մարդկանց համար, ովքեր հաճախ են այցելում ստոմատոլոգի , անում են դաջվածքներ, հաճախ են փոխում սեռական զուգընկերներին, ենթարկվել են ծավալուն վիրահատությունների՝ անալիզների այս շարքին պետք է ավելացնեն նաև
Արյան մարկերների անալիզ՝ քրոնիկ B և C  հեպատիտի, ՄԻԱՎ-ի հայտնաբերման համար:
 
40-45 տարեկանից հետո
 
Տղամարդիկ՝ — Արյան մեջ պրոստատ-սպեցիֆիկ հակամարմնի կոնցենտրացիայի որոշում: Հայտնաբերում է շագանակագեղձի չարորակ ուռուցքներն ու նախաուռուցքային վիճակները:
Կանայք՝ մամոգրաֆիա և  գինեկոլոգի զննում (կրծքագեղձերի շոշափում-զննում)
 
50 տարեկանից հետո
 
Գաստրոսկոպիա

Կոլոնոսկոպիա (հաստ աղու հետազոտություն)

 
Այն երկրներում, որտեղ այս հետազոտություններն իրականացվում են զանգվածային կերպով, ստամոքսի և հաստ աղու քաղցկեղից մահացությունների թիվը կտրուկ նվազել է:
 
 
 
Աղբյուրը՝ Doctors.am