Հոգեկան հիվանդ ծնողները վտանգ են ներկայացնում երեխաների համար: Այս երեխաները ավելի մեծ վտանգի տակ են հոգեկան հիվանդություններ ունենալու, քան այլ երեխաները:

Վտանգը հատկապես մեծ է, երբ ծնողներն ունեն մանյակալ-դեպրեսիվ խանգարում, շիզոֆրենիա, կախվածություն ալկոհոլից կամ այլ թմրանյութերից, դեպրեսիա:

 

Երբ երկու ծնողներն էլ հոգեկան հիվանդ են, երեխայի հիվանդալանու վտանգի գործոնն էլ ավելի է մեծանում:

Հիվանդությունը կարող է անցնել երեխային ծնողից, գեների միջոցով:

Որոշ դեպքերում վտանգը ներկայանում է ծնողների վարքի կամ տրամադրության մեջ: Հոգեկան խանգարումները կարող են թույլ չտալ ծնողներին շրջապատել իրենց երեխային անհրաժեշտ սիրով և ուշադրությամբ, ինչը շատ կարեւոր է երեխայի նորմալ զարգացման համար: Փոփոխական, անկանխատեսելի ընտանեկան միջավայրը նպաստում է երեխայի մոտ հոգեկան խանգարման ի հայտ գալուն:

 

Հոգեկան հիվանդությունը կարող է վտանգել զույգի ամուսնական կյանքը եւ ծնողական պարտականությունների իրականացումը, ինչն իր հերթին կվնասի երեխային:



Որոշ պաշտպանողական կամ դրական քայլեր կարող են նվազեցնել երեխային սպառնացող վտանգի աստիճանը.



երեխաները պետք է իմանան, որ ծնողները հիվանդ են, և նրանք չպետք է իրենց մեղավոր զգան դրանում



ընտանեկան կայուն միջավայր



հիվանդ ծնողների կողմից սիրված լինելու զգացում



երեխայի մեջ բնականորեն կայուն եւ երջանիկ անձնավորության զարգացում



ներքին ուժ և նորմալ հմտություններ երեխայի մոտ



ոչ հիվանդ մեծի հետ առողջ հարաբերություններ



ընկերների առկայություն



հետաքրքրություն և հաջողություններ դպրոցում



այլ արտաքին հետաքրքրություններ երեխայի մոտ



արտաքին օգնություն երեխային՝ բարելավելու ընտանիքի մթնոլորտը (օրինակ՝ ընտանեկան հոգեթերապիա կամ ծնողական պարտականությունների վերաբերյալ դասընթացներ)



Երեխաների և դեռահասների, հատկապես նրանց հոգեկան վիճակի և հուզական միջավայրի մասին պետք է տեղեկանան հոգեկան հիվանդ երեխաների հետ աշխատող բժշկական, հոգեկան առողջության և հասարակական ոլորտի մասնագետները: Երեխաներին և դեռահասներին անհրաժեշտ է ուղղել մանկապատանեկան հոգեբույժի մոտ՝ գնահատում անցկացնելու համար:



Անհատական կամ ընտանեկան հոգեկան բուժումը կարող է օգնել երեխային առողջ զարգանալ, չնայած ծնողների հոգեկան հիվանդության խնդրին: 

 

Մանկապատանեկան հոգեբույժը օգնում է ընտանիքին տանը դրական էլեմենտներ զարգացնել, իսկ երեխայի մեջ՝ բնական ուժ և հմտություններ: Ճիշտ բուժման դեպքում ծնողները կսովորեն պակասեցնել իրենց հիվանդության ազդեցությունը երեխաների վրա:



Ցավոք, ընտանիքները, մասնագետները և հասարակությունը հաճախ առավել մեծ ուշադրություն են դարձնում հոգեկան հիվանդ ծնողի վրա և անուշադրության մատնում այդ ընտանիքում մեծացող երեխաներին:

Հիվանդ ծնողի հետ գործ ունենալիս կենսական նշանակություն ունի երեխային ուշադրությամբ և աջակցությամբ ապահովելու գործոնը: