Առաջին անգամ Հայաստանում  կատարվել է ոսկրի քայքայված օջախի բարակ ասեղային ասպիրացիա՝ բջջային բլոկում մետաստատիկ ուռուցքի ախտորոշումով։

 Ոսկրային հյուսվածքի ախտահարված օջախների բարակ ասեղային ասպիրացիան հետագա բջջաբանական հետազոտությամբ արագ, անվտանգ, հավաստի հետազոտության եղանակ է։ Հյուսվածքների վնասումը այս մեթոդով նվազագույն է։ Ախտորոշիչ արժեքը չի զիջում հյուսվածաբանական հետազոտությանը, եթե․

• նմուշառումը կատարվել է թիրախային,
• նյութի մշակումը համապատասխանում է ընդունված չափորոշիչներին,
• գնահատող ախտաբանն ունի բավականին փորձառություն։

 «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի համակարգչային շերտագրության ծառայության ղեկավար Լևոն Դավթյանի և «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանի թիմային պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում 34-ամյա բուժառուի մոտ սեղմ ժամկետներում, ոսկրի ախտահարված օջախի մինիմալ թիրախային նմուշառումով ախտորոշվեց մետաստատիկ  քաղցկեղի առկայությունը։

  Կայքի հղումը ստորև՝ 

https://histogen.am/2064/