Հիստերիան դա բարդ նևրոզ է, որի առաջացման մեջ մեծ դեր ունեն ինչպես էնդոգեն, այնպես էլ էկզոգեն գործոնները: Հիստերիայի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև անձի ֆիզիկական ապրումները, սոմատիկ հիվանդությունները, տրավմաները, անբարենպաստ ընտանիքը, ալկոհոլի կամ դեղերի չարաշահումը:  "Հիստերիա"  բառը առաջացել է հունարեն "hystera` թարգմանաբար` արգանդ" բառից, քանի որ հնում կարծում էին հիստերիայով հիվանդանում են միայն կանայք: "Այս հոգեպաթոլոգիկ երևույթի բնութագրումը կարող է տրվել որպես ցուցամոլություն",- սահմանում է հոգեբան Դ. Ա. Ավդեև: : Հիստերիան սովորաբար առաջանում է 15-25 տարեկանում և երկարատև ընթացք է ունենում, իսկ կյանքի անբարենպաստ պայմաններում ավելի է սրվում: Տարիքին զուգընթաց հիստերիկ գծերը սկսում են հարթվել: Տղամարդկանց մոտ հիստերիան ավելի սուր և ծանր ընթացք է ունենում: Հիստերիիկ նևրոզը կարող է դրսևորվել նաև մանկուց և արագ զարգանալ այն երեխաների մոտ, ովքեր մեծանում են փոքր` մեկ կամ երկու երեխա ունեցող և իրենց երեխաներին տիեզերքի կենտրոնը համարող ընտանիքներում (Հայաստանում հաճախ է ընտանիքն այսպիսին): Ինչպես գրում է պրոֆեսոր Յու. Ա. Օստրովսկին, այսպիսի անհատների մոտ դեռ պատանեկությունից կա համոզմունք, որ իրենք ունեն այնպիսի երևելի ընդունակություններ, առանձնահատուկ շնորհներ, տաղանդ, որպիսիք շրջապատում ոչ ոք չունի: Նրանք իրենց հասցեին հիացական հայացքներ ու գովեստներ են փնտրում ամենուր: Այսպիսիք հակված են երևակայելու. իսկ նրանց երևակայությունների թեման իրենց հաղթանակներն են, իրենց աներևակայելի քաջությունը, խելքը, հմտությունները: Նրանք սիրում են բարձրաձայնել, թե մտերիմ են այս կամ այն քաղաքական գործչի կամ արվեստագետի հետ (դա երբեմն զուտ երևակայություն է) կամ անդամ են գաղտնի խմբակցությունների, կարևոր կազմակերպությունների: Նշենք նաև, որ վառ հիստերիկ անհատականություններ են բազմաթիվ աղանդների հիմնադիրները:

Հիստերիայի հանդեպ առավել գիտական մոտեցում ձևավորվել է 19-րդ դարի միջին հատվածում: Պավլովը կարծում էր, որ հիստերիայի հիմքում ընկած է նյարդային համակարգի թուլությունը: Այժմ հիստերիան կամ հիստերիկ նևրոզը մեկնաբանվում են որպես հոգեբանական ծանր տրավմայի հետևանքով առաջացած հիվանդություն, որի արդյունքում ի հայտ է գալիս "փախուստ դեպի հիվանդություն" մեխանիզմը կամ հիվանդության "պայմանական" ցանկալի լինելու սիմպտոմը:

Հիստերիկ նոպա

Հիստերիայի ամենավառ դրսևորումը դա հիստերիկ նոպան է: Հիվանդի մոտ սկսվում է լաց գոռոցներով, հետո այն փոխվում է ծիծաղի, հիստերիկ հիվանդը պառկում է գետնին, ոտքերով և ձեռքերով հարվածում հատակին, մկանները ձգվում են, ընդունում է կորի տեսք` հիստերիկ դուգա: Նոպան տևում է 2-3րոպե և ավելին, եթե տարածքում շատ մարդ կա հավաքված: Հիստերիկ նոպային ժամանակ անպայման "հանդիսատեսներ" են հարակավոր, եթե նրանք չկան, ապա չկա նաև հիստերիկ դրսևորումներ: Դրա համար Ռոբինզոն Կրուզոն, եթե նույնիսկ հիստերիկ պսիխոպատ լիներ, գտնվելով անմարդաբանակ կղզում, առանց հանդիսատեսի, նրա մոտ չէր կարող հիստերիա զարգանալ: Ի տարբերություն էպիլեպտիկ նոպայի` հիստերիկը գիտակցությունը չի կորցնում, ռեֆլեքսները պահպանվում են: Հիվանդն ընկնելիս իրեն մարմնական վնասներ չի պատճառում, քանի որ ընկնելը հիմնականում ցուցադրական բնույթ է կրում: Հիստերիկ նոպաները սովորաբար ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ հիվանդը մենակ չէ, և նրան կարող են տեսնել և լսել:

Ախտաբանություն

Բժիշկներին դեռևս հնուց հայտնի է հիստերիկ ռեակցիայի յուրահատկությունը, որը բնորոշվում է հիվանդի համար հիվանդության ցանկալի լինելով: Պավլովը կարծում էր, որ հիստերիայի հակված,  նրա համար "օգտակար" հոգետրավմատիկ ազդեցության տակ գտնվող անձի մոտ ժամանակավոր գործողության խանգարումը կարող է ամրապնդվել պայմանական ռեֆլեքիսի ձևավորման մեխանիզմով: Սա ընկած է հիաստերայի  հիավանդագին սիմպտոմի  հիմքում:  Պայմանական մեխանիզմի միջոցով ավելի վաղ գործող սիմպտոմը հետագայում կարող է վերածվել հիստերիկ սիմպտոմի` որևէ օրգանի ֆունկցիայի ախտահարմամբ, որպես օրինակ կարող է ծառայել կաղալը կամ ձեռքի դողալը այն անձի մոտ, ում պետք է կանչեն բանակ: Այս վիճակը հետագայում դառնում է ինքնավար գործընթաց և ամրապնդվում է "ցանկալիության" կամ "իր համար օգտակար լինելու" մեխանիզմով: Հիստերիայի ժամանակ ախտանշանները աչքի են ընկնում "բանականությամբ"` ի հայտ են գալիս հենց այն ախտանիշները, որոնք տվյալ պայմաններում "հարմար" են կամ "օգտակար" տվյալ անձի համար:

Այնպիսի հիստերիկ ախտանիշներ, ինչպիսին են խլությունը, կուրությունը, համրությունը, ձեռքերի կամ ոտքերի կաթվածը, այսինքն` այն ախտանիշները, որոնք սահմանափակում են կյանքը լիովին վայելելու հնարավորությունը, հանդիսանում են ոչ բանական և հազվադեպ են հանդիպում: Հաճախ հանդիպում են ասթենիկ ախտանիշներ, դեպրեսիվ, հիպոխոնդրիկ վիճակներ, սիրտ-անոթային նոպաներ, քանի որ այս հիվանդության ախտանիշների` բոլորի համար հայտնի լինելը բավականին հեշտացնում է հիվանդության նմանակման գործը: Հիստերիկների  համար ավելի հեշտ և ցանակալի է ձեռք բերել թեթև վնասվածքներ, որը նրանց կազատի որոշ պարտականություններից:

Հիստերիկ ախտանիշների  առաջացման մեջ մեծ դեր է խաղում նաև ներշնչումը, բայց միայն ներշնչումը դեռևս հիստերիայի առաջացման նախանշան չէ: Հիստերայի համար բնորոշ է թատերական, ցուցադրական, դիտավորյալ վարքը: Հոգետրավմատիկ գրգռիչները, որոնք առաջացնում են հիստերիկ ախտանիշներ, կարող են լինել ոչ միայն ինտենսիվ և ուժեղ, այլև երեկարատև: Իսկ եթե արդեն կա  պաթոգենիկ իրավիճակ, ապա հիստերիայի առաջացումը անխուսափելի է:

Գիտնականները կարծում են, որ հիստերիայով հիավանդանլու հակում ունեն մշակութային անձինք, որոնք հակված են երազների, երևակայության, թատերականության, կեղծավորության, բոլորի ուշադրությունը իրենց վրա կենտրոնացնելու ձգտման:

Հիստերիկների հուզական կյանքը անկայուն-անհնազադ է: Նրաց զգացմունքները շատ մակերեսային են, կապվածությունը ոչ խորը: Հաճախ նրանք չեն հասնում հոգեկան հասունության` չնայած իրենց տարիքի: Նրանց պնդումները հակասական են, երևակայությունը` անիրականալի: Իրենց բացասկան գծերը` ֆալսը և անիրական լինելը, նրանք հմտորեն թաքցնում են: Նրանք ցանկացած ժեստ, ցանկացած շարժում կատարում են հանդիսատեսի համար: Սկզբում նրանք ծիծաղեցնում են, հետաքրքիր են, բայց քիչ-քիչ սկսում են ձանձրացնել և նյարդայնացնել: Հիստերիային բնորոշ են ախտանիշների բազմազանությունը, անկայունությունն ու փոփոխականությունը, և քանի որ նրանց ներշնչվածության մակարդակը բավականին բարձր է, նրանց մոտ մեկ ախտանիշը արագ կարող է փոխարինվել մյուսով` առաջացնելով այլ ռեակցիա, որը հարմար է տվյալ պահին, տվյալ իրավիճակի համար: Շատ ուժեղ հուզական հակազդում կարող է առաջացնել բժշկի կամ այլ անձնաց խոսքը, իսկ նրանց հորինելու և երևակայելու հակվածությունը այդ հակազդմանը ավելի վառ երանգ է հաղորդում:

Հիստերիկ աֆոնիա (ձայնի կորուստ)-հիստերիկ մուտիզմ (խոսքի խանգարում-համրություն): Ի տարբերություն իրական աֆազիայով հիավանդ անձնաց` հիստերիկ մուտիզմի ժամանակ պահպանվում է բանավոր խոսքի հասկացումը, նրանք ակտիվ շփվում են ժեստերի միջոցով, գրավոր ձևով: Հոգետրավմատիկ ազդեցության ժամանակ ի հայտ եկող մուտիզմը արտահայտվում է լեզվի պապանձման, բերանի շարժումների դանդաղման, լեզվի զգայունակության կորստի միջոցով:

Հիստերիկ խլություն- Հիստերիկ խլությունը ավելի հաճախ է հանդիպում, քան հիստերիկ կուրությունը: Խլությունը կարող է նաև ի հայտ գալ մուտիզմի հետ միասին: Հիստերիկ խլություն ունեցող անձինք կարողանում են շատ լավ հասկանալ խոսքը` անկախ դրա բարձրությունից և տեմբրից: Այստեղ խանգարումը դրսևորվում է խոսքային տեղեկատվության իմաստի և ուշադրության ուղղվածության ախտահարման միջոցով: Դրա համար էլ հիստերիկ խլությունը ունի ընտրողական բնույթ` այն տեղեկատվությունը, որը կարևոր է նրանց համար, նրանք շատ լավ լսում և ըկալում են:

Հիստերիկ փսխում-Այն ավելի հաճախ ի հայտ է գալիս սնունդ ընդունելուց անմիջապես հետո կամ  այն ընդունելու ընթացքում: Երբեմն փսխումն ուղեկցվում է շնչահեղձության նոպաներով, որը կարող է նաև ուղեկցվել տարբեր ձայների արտաբերմամբ: Կարող է նրանց մոտ սկսվել բրոնխիալ ասթմայի, ստենոկարդիայի կամ պսևդոինֆարկտի նմանակումներ: Հնարավոր է նաև տախիկարդիա, սիրտ-անոթային խանգարումներ: Այս հիվանդությունները նրանց հնարավորություն են տալիս տանը լավ դիրք գրավել, փախչել ծանր աշխատանքից և անցանկալի պատասխանատվությունից:

Հիստերիկ ցավերը  շատ դժվար է տարրանջատել ֆիզիկական ցավերից: Եթե հիվանդին ներշնչեք, որ հիմա շատ ուժեղ ցավազրկող եք տալու, և դրա փոխարեն նրան սովորական գունավոր ջուր տաք, ապա նրա ցավերը կվերանան: Այս միջոցով կարող ես տարրանջատել հիստերիկ ցավերը իրական ֆիզիկական ցավերից:

Հիստերիայի ժամանակ տեղի է ունեում նաև վեգետատիվ ֆունկցիայի խանգարում, որոնց շարքին է դասվում նաև ստամոքսային մկանների սպազմը, որն էլ առաջացնում է "հիստերիկ կոր":

Հիստերիկ աբազիա-աստազիա: Հիստերիկների մոտ, ի տարբերություն իրական պարալիչով հիվանդերի,  չի անշարժանում լեզուն կամ դեմքի մկանները: Հիստերիկի շարժումների խանգարումները ուղեկցվում են մարմնի տարբեր մասերի, առավելապես` վերջույթների մկանների կաթվածով (հիստերիկ պարեզ): Սկսվում է քայլքի դժվարացումներ: Շարժումների հիստերիկ խանգարումները անհետանում են քնի կամ արտակարգ իրավիճակներում:

Հիստերիկ ամաֆրոզ (կուրություն)- Կուրությունը կարող է լինել ինչպես մի աչքի, այնպես էլ երկու աչքի: Լրիվ հիստերիկ կուրության դեպքում հիստերիկ հիվանդները պնդում են, որ ոչինչ չեն տեսնում, սակայն, իրականում նրանց մոտ հայտնաբերվում է տեսողական ընկալման պահպանում: Դրանով է բացատրվում այն, որ իրենց կուրության ժամանակ հիվանդները երբեք չեն ընկնում կյանքի համար վտանգավոր իրավիճակների մեջ:

Չնայած այս ամենի` հիստերիկ հիվանդներին չի կարելի "սիմուլյանտ" համարել, հիստերիան դա հիվանդություն է, և հիստերիկներին պետք է վերաբերել որպես հիվանդի:

Բուժումը

Հիվանդները բժիշկ-հոգեթերապևտի կարիք ունեն: Հիստերիկ խանգարումների ցանկացած դեպք մանրակրկիտ ախտորոշման կարիք ունի: Հարազատների կողմից պահանջվում է հիվանդի հանդեպ հանգիստ վերերմունք, առանց տագնապի և անհանգստության, սակայն խորհուրդ չի տրվում բացառել նրանց հիվանդության փաստը, քանզի այն կարող է տանել հիվանդի վիճակի վատացմանը:

Սովորաբար օգագործվում է կոմպլեքս-թերապիա` վեգետատիվ և սոմատիկ համակարգի վրա միաժամանակ ազդեցության միջոցով: Մեծ նշանակություն ունի հիվանդի  հոգեհուզական ֆոնի վրա ազդեցությունը` աուտոգեն մարզումներ, բանական հոգեթերապիա, ներշնչման  մեթոդի և հիպնոզի կիրառում: Անհրաժեշտ է բացահայտել հիվանդություն առաջ բերած պատճառը, ազդել հիվանդության նյարդա-հոգեբանական մակարդակի վրա` դրա կարևորությունը փոքրացնելու համար: Հիստերիան կարելի է նաև բուժել ամբուլատոր ձևով, սակայն հիստերիայի ծանր ձևերը պահանջում են ստացիոնար բուժում:


hogebn.info