Փոքրիկն արդեն ավելի հասկացող ու արտաքին աշխարհի նկատմամբ ավելի զգայուն է դարձել: Երբ ծնվել էր, 5-10 րոպեյում հազիվ էր ընկալում, հասկանում որևէ նոր բան: Երեք ամսական հասակում դրա համար հարկավոր էր 30 վայրկյանից մինչև 2 րոպե, իսկ 6 ամսական հասակում` ընդամենը 30 վայրկյան: Կարելի է ասել, որ այդ հասակում երեխան ամեն ինչ անմիջապես է ըմբռնում:
Շուտով նա կսովորի կապակցել պատճառն ու հետևանքը` օրորոցից խաղալիքը դուրս նետելով: Սկզբում կկարծի, թե խաղալիքն անհետացավ, բայց երբ մեծերը խաղալիքը բարձրացնում և վերադարձնում են ձոքրիկին, նա շփոթվում է` միաժամանակ հրճվելով: Այդ փորձը մի քանի անգամ կրկնվելուց հետո նա վերջիվերջո կռահում է, որ խաղալիքի անհետանալն ու կրկին հայտնվելն իրենից է կախված, ու այդ գյուտը նրան մեծագույն հրճվանք կպատճառի:
Հարկավոր է փոքրիկին օգնել` նրա հետ տարբեր խաղեր խաղալով: Երեխաները շատ են սիրում պահմտոցի խաղալ, երբ մարդիկ, իրերն անհետանում ու կրկին հայտնվում են: Այդ հասակում փոքրիկն անհետացած առարկան գտնելու փորձ չի անում: Նրան թվում է, թե անհետացած առարկան պարզապես գոյություն չունի: Մի քանի ամիս անց նա կհասկանա, որ ինքը կարող է փնտրել, գտնել կորած, անհետացած խաղալիքը:

1. Ձեռքերի մերսում

Վարժությունը կրկնեք 6-8 անգամ:

2. Ձեռքերի խաչաձևում կրծքի վրա և բացում դեպի կողքերը

Վարժությունը կրկնեք 4-6 անգամ:

3. Որովայնի մերսում

Բոլոր վարժությունները կրկնեք 6-8 անգամ:

4. << Դոփում >>
(վարժությունը պասսիվ է)

Ելման դրությունը-երեխային պառկեցրեք մեջքի վրա` ոտքերը ծալած, ներբանները հենած սեղանին:
Կատարումը-հերթականությամբ ծալեք և ուղղեք ոտքերը այնպես, որ ներբանները սահեն սեղանի վրայով:
Կրկնեք 8-12 անգամ` արագ տեմպով:

5. Թիկունքի մերսում

Թիկունքի մերսման նախորդ բոլոր վարժությունները կրկնեք 8-10 անգամ:

6. Կրծքավանդակի մերսում

Ելման դրությունը-երեխային պառկեցրեք մեջքի վրա:
Կատարումը-հովհարաձև շարժումներով կատարեք կրծքամկանների շոյում` թևատակերի փոսերի ուղղությամբ:
Կրկնեք 4-6 անգամ:

7. Ձեռքերի փոխնիփոխ ծալում և ուղղում

Ելման դրությունը-պառկեցնելով փոքրիկին մեջքի վրա` թուլյ տվեք, որ նա ամուր բռնի Ձեր բթամատերը:
Կատարումը-ծալելով երեխայի մի ձեռքը արմնկահոդում և ուսահոդում, միաժամանակ ուղղեք մյուս ձեռքը:
Կրկնեք 6-8 անգամ:
Նպատակը` ամրացնել ձեռքերի և ուսագոտու մկանները:

8. Շրջում թիկունքից փորի վրա

Կրկնեք թիկունքից փորի վրա շրջվելու նախորդ վարժությունը 1-2 անգամ:

9. Ոտքերի ծալլում և ուղղում
(վարժությունը պասսիվ է)

Ելման դրությունը-պառկեցնելով փոքրիկին մեջքի վրա` բռնեք նրա սրունքներից:
Կատարումը- ա) ոտքերի փոխնիփոխ ծալում և ուղղում:
Աստիճանաբար արագացնելով` կրկնեք 6-8 անգամ:
բ) Ոտքերի միաժամանակյա ծալում և ուղղում` ծնկները թեթևակիորեն սեղմելով փորին:
Կրկնեք 4-6 անգամ: Նպատակը` ամրացնել ստորին վերջավորությունների մկանները:

10. Երեխային ոտքի կանգնեցնելը` օգնելով

Ելման դրությունը-երեխային պառկեցրեք փորի վրա:
Կատարումը-բռնելով և թեթևակիորեն կողմ տանելով երեխայի արմունկի մասում ծալած ձեռքերը, հորդորեք նրան հենվել սկզբում ծնկների վրա, հետո ոտքի կանգնել:
Կրկնեք 1-2 անգամ: Նպատակը` զարգացնել հենվելու ունակությունը, ամրացնել ուսագոտու, ոտքերի և իրանի մկանները:

11. Քայլ գցելը

Ելման դրությունը-երեխային կանգնեցրեք ոտքերի վրա` դեմքով դեպի Ձեզ` բռնելով նրա թևատակերից:
Կատարումը-Հորդորեք նրան 3-6 քայլ անել:
Նպատակը` ամրացնել ոտքերի և իրանի մկանները:
Ծանոթություն. մարմնի տարբեր մասերի մերսման ամեն մի ձևը սկսվում և ավարտվում է շոյող վարժությամբ:

Երեխայի զարգացումը

Փոքրիկը կարող է`

- Ամուր պահել գլուխը` հորիզոնական դիրքում գտնվելիս:

- Նստած դիրքում գլուխը պահել մարմնի առանցքի վրա:

- Մանր առարկաներ տեսնել:

- Հրճվալից ճչալ:

- Արտասանել ձայնավոր ու բաղաձայն հնչյունների պարզագույն համադրություններ, օրինակ` <<ա-ղու˜ու>>:

Պատվաստումը

Այս հասակում փոքրիկին երկրորդ անգամ են պատվաստում կատարում դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, ինչպես նաև պոլիոմիելիտի դեմ` իմունիզացիայի ծրագրին համապատասխան:

Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am