Հիալուրոնաթթուն վաղուց հայտնի է կոսմետոլոգիայի բնագավառում: Բայց սրանով դրա օգտագործումը չի սահմանափակվում: Մարմնում այն առկա է տարբեր ձևերով այն մասերում, որտեղ պետք է քսանյութ: Մասնավորապես խոսքը վերաբերում է հոդերին: Սովորաբար հիալուրոնաթթվի մոլեկուլները կապվում են պաշտպանության կարիք ունեցող մակերեսներին՝ հատուկ սպիտակուցների միջոցով, գրում է «Ռեմեդիում» պարբերականը:
 
Սակայն վնասվածքների և հիվանդությունների դեպքում սպիտակուցները համապատասխանորեն չեն գործում: Այդ ժամանակ սկսվում է մակերեսների մաշվածության աճ, ցավեր, շարժումների սահմանափակում և հիմնական ֆունցիաների կատարման անկարողություն: Հաճախ բժիշկները խորհուրդ են տալիս կատարել հիալուրոնաթթվի ներարկում անմիջապես հոդի խոռոչի մեջ, սակայն սպիտակուցները շարունակում են մնալ դեֆեկտավոր, ինչը ներարկումը դարձնում է ապարդյուն:
 
Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները մտածել են, թե ինչպես հիալուրոնաթթուն պահել ցանկացած մակերեսի վրա: Նրանց աշխատանքի արդյունքը դարձավ հատուկ սպիտակուցների և պոլիէթիլենգլիկոլի հիմքով կենսանյութը, որն ունակ է կապել և պահել հիալուրոնաթթվի մոլեկուլները: Այս նյութը փորձարկվել է առնետների վրա: Եվ այն կարողացել է հիալուրոնաթթուն պահել 12 անգամ ավելի երկար:
 
Հետևաբար, եթե  ներակումը համատեղել այդ նոր կենսանյութով, ապա թերապիայի արդյունավետությունը կբարձրանա: Բացի աճառային հյուսվածքի և ակնային  ախտահարումների բուժումից, կենսանյութը թույլ կտա կատարելագործել էնդոպրոթեզները, օրինակ՝ ստեղծել հարմար կոնտակտային ոսպնյակներ:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ newsfiber.com