Ինչո՞ւ է խոցելի լինելը ընկալվում բացառապես թույլ մարդուն բնորոշ հատկանիշ։ 

Հաճախ վախը, որ մենք կթվանք խոցելի, ստիպում է թաքցնել մեր «մութ», մեզ համար ոչ այնքան գրավիչ կողմերը։ Խոցելի լինելու վախից դադարում ենք նախաձեռնող լինել կյանքում։ Փոխարենը մշտապես ինքնապաշտպանվում ենք անգամ այն դեպքերում, երբ դրա կարիքը չկա։ 

Սեփական խոցելիությունը մերժելը բերում է թերարժեքության բարդույթի զարգացման, երբ մեզ թվում է, թե մենք բավականաչափ լավը չենք: Անընդհատ ջանքեր՝ թաքցնելու մեր իրական «ես»-ը, որովհետեւ կարծում ենք, թե հակառակ դեպքում կդառնանք խոցելի եւ կկորցնենք մեր ստեղծած «կերպարը» դիմացինի աչքերում։

Կյանքում երաշխիքներ չկան։ Բայց սեփական խոցելիությունն ընդունելը եւ այն չթաքցնելը ինքնաճանաչման կարեւոր քայլերից է։ Այն թույլ է տալիս ռիսկի դիմել և ներել մեր իսկ թերություններն ու սխալները:

 

Աղբյուրը՝ Doctors.am