ՀՀ առողջապահության նախարարության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրինությունը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր պաշտոնները համալրելու համար.

  • Մեկ աշխատատեղ Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչի թափուր պաշտոնում
  • Երկու աշխատատեղ Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի սիրտ-անոթային վիրաբույժի թափուր պաշտոնում

Վերը նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է.

  1. բարձրագույն բժշկական և հետբուհական կրթության առկայություն՝ համապատասխան մասնագիտությամբ
  2. նշված ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձ
  3. համապատասխան մասնագիտական կատարելագործմանը վերաբերող փաստաթղթեր

Թափուր տեղի հավակնորդների կողմից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում
  2. մեկ լուսանկար 3x4 չափի
  3. ինքնակենսագրություն
  4. անձնագրի, բարձրագույն բժշկական և հետբուհական կրթության դիպլոմի, վերապատրաստման վկայականների բնօրինակները և պատճեները
  5. հրատարակված հոդվածների ցանկը, գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները, կամ ուղարկում է էլեկտրոնային կամ այլ մեթոդներով:

Փաստաթղթերի ընդունումը իրականացվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի կադրերի բաժնում շաբաթվա աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 17:00:

Հասցե՝     ք. Երևան Նոր-Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան 10
Հեռ.՝         կադրերի բաժին                            +374 10 64 72 69 
                 տնօրենի ընդունարան                 +374 10 63 34 21
                 գործավարության բաժնի վարիչ +374 10 63 54 16     
Էլ.հասցե՝ [email protected]

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 10 մայիսի, 2018թ:

Մրցույթը կկայանա մայիսի 17-ին ժամը 12:00-ին ԲԿ-ի 4-րդ հարկի նիստերի դահլիճում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել +374 10 63 64 41 հեռախոսահամարով՝  Սրտաբանական բաժանմունքի և սրտային վիրաբուժության և էնդովասկուլյար ախտորոշման ու բուժման բաժանմունքի վարիչ Լևոն Քոչարյանին: