Ըստ Ն.Գ.Կովալենկոյի, հղիության ընթացքում տեղի ունեցող հոգեբանական փոփոխությունները իրենց արտահայտում են գտնում հղի կնոջ վերաբերմունքի կառուցվածքում և բովանդակության մեջ: Տարբերվում են հղիների վերաբերմունքի հետևյալ տեսակները.

1.իր հանդեպ վերաբերմունքը,

2.երեխայի հոր հանդեպ վերաբերմունքը

3.երեխայի հանդեպ վերաբերմունքը:

Վերաբերմունքի այս ձևերը մեծ ազդեցություն ունեն հղիության և ծննդաբերության ընթացքում կնոջ հուզական վիճակի և երեխայի զարգացման վրա:

Ի.Վ,Դերբյակովը առանձնացնում է հղիների վերաբերմունքի հետևյալ դասակարգումը.

1.օպտիմալ տիպ,

2.հիպոգեստնոգնոստիկ տիպ,

3.էյֆորիկ տիպ,

4.տագնապային տիպ,

5.դեպրեսիվ տիպ:

Օպտիմալ տիպը նկատվում է այն կանանց մոտ, որոնք իրենց հղիությանը վերաբերվում են պատասխանատվությամբ, բայց առանց ավելորդ տագնապայնության:Այսպիսի դեպքերում, որպես կանոն, ամուսնական և ընտանեկան հարաբերությունները ներդաշնակ են, և հղիությունը ցանկալի է:Հղի կինը շարունակում է ակտիվ կյանք վարել, ժամանակին այցելում է բժշկին, կատարում նրա հրահանգները, հետևում իր առողջությանը:օպտիմալ տիպը հիմք է հանդիսանում երեխայի ընտանեկան դաստիարակության ներդաշնակության համար:

Հիպոգեգեստնոգնոստիկ տիպը (հունարենից` hypo-թույլ արտահայտված, լատիներեն` gestation-հղիություն, հունարեն` gnosis- իմացություն) հաճախ հանդիպում է այն կանանց մոտ, որոնք չեն ավարտել ուսումը կամ աշխատում են:Նրանց թվում հայտնվում են ինչպես երիտասարդ ուանողուհիներ, այնպես էլ հասուն կանայք:Առաջինները չեն ցանկանում արձակուրդի գնալ, շարունակում են ակտիվ կյանքը:Նրանց հղիությունը պլանավորված չէ և անակնկալի է բերում:Երկրորդ ենթախմբի կանայք, որպես կանոն, արդեն ունեն մասնագիտություն, աշխատում են, հաճախ ղեկավարող պաշտոններ են զբաղեցնում:նրանք պլանավորում են հղիությունը, քանի որ գիտակցում են, որ տարիքի հետ մեծանում են բարդությունների առաջացման հավանականությունը:Մյուս կողմից, այս կանայք մտադիր չեն փոխել իրենց կյանքի բնույթը, նրանք "ժամանակ չունեն" այցելել բժշկին և կատարել նրա հրահանգները:Հաճախ այս տիպը հանդիպում է նաև բազմազավակ մայրերի մոտ:

Հղիների վերաբերմունքի էյֆորիկ տիպը (հունարենից` eu-լավ, phero-տանել) նկատվում է անձի հիստերիկ գծերով, ինչպես  նաև անպտղության դեմ երկար ժամանակ բուժվող կանանց մոտ:Հաճախ հղիությունը դառնում է ամուսնու հետ հարաբերությունների բարելավման և որոշակի նպատակների հասնելու միջոց:Դրա հետ մեկտեղ, նկատվում է երեխայի նկատմամբ անսահման սեր և ծագող դժվարությունների չափազանցում:Կանայք պահանջկոտ են, շրջապատին ուշադրություն և տարբեր ցանկությունների բավարարում են պահանջում:

Տագնապային տիպը բնութագրվում է հզի կնոջ մոտ տագնապայնության բարձր մակարդակով, որն ազդում է նրա ֆիզիկական վիճակի վրա:Տագնապը կարող է լիովին արդարացված և հասկանալի լինել (սուր կամ խրոնիկ հիվանդությունների առկայություն, ընտանիքում ոչ ներդաշնակ վիճակ, նյութական անբավարարվածություն և այլն):Որոշ դեպքերում հղի կինը կա’մ ուրճացնում է խնդիրը, կա’մ չի կարողանում բացատրել ,թե ինչով է պայմանավորված տագնապը, որը նա զգում է:Հաճախ տագնապայությունն ուղեկցվում է հիպոխոնդրիկությամբ:Բայց տագնապայություն կարող են առաջացնել ինչպես կանացի խորհրդատվության, այնպես էլ մինչծննդյան նախապատրաստական դասընթացներ անցկացնող մասնագետները, սակայն այս կանայք ոչ հաճախ են ճիշտ գնահատական և օգնություն ստանում:Այս դեպքերում տագնապայնության բարձր մակարդակը գնահատվում է որպես յաթրոգեն, այսինքն` բժշկական անձնակազմի ոչ ճիշտ վերաբերմունքի հետ կապված:Հղիության նկատմամաբ այս տիպի վերաբերմունքով կանանց մեծամասնությունը հոգեթերապևտի կարիք ունի:ՄԱյր դառնալով` նրանք առանձնանում են բարձր պատասխանատվությամբ, վստահ չեն իրենց ուժերին և երեխայի դաստիարակության ունակություններին:

Դեպրեսիվ տիպը դրսևորվում է հղիների մոտ,ամենից առաջ, տրամադրության ցածր ֆոնով:Կինը որը երաղում էր երեխա ունենալ,կարող է պնդել, որ այժմ չի ցանկանում նրան, չի հավատում իր` առողջ երեխա կրելու և ծննդաբերելու հնարավորություներին, վախենում է, որ ծննդաբերության ժամանակ կորող է մեռնել:Հաճախ նր մոտ ծնվում են սեփական տգեղուտյան մասին մտքեր:Կարծում է, որ հղիությունն “այլանդակել” է իրեն,վախենում է, որ ամուսինը կլքի իրեն, հաճախ է լաց լինում:Որոշ ընտանիքներում ամագա մայրիկի նման վարքը կարող է իսկապես վատացնել նրա հարաբերությունները հարազատների հետ,որոնք չեն հասկանում, որ նա առողջ չէ:Դա ավելի է խորացնում նրա վիճակը:Ծանր դեպքերում դիտվում են գերարժեք, երբեն էլ զառնացական հիպոխոնդրիկ, ինքնանվաստացման մտքեր, նկատվում են ինքնասպանության միտումներ:Այս կանայք կոգեթերապևտի կամ հոգեբույժի  օգնության կարիք ունեն:Ցավոք,դեօրեսիվ տիպը, ինչպես տագնապայինը, հղի կնոջ մոտ ձևավորում է բժշկական անձնակազմի անզգույշ մեկնաբանության և վարմունքի հետ կապված, որը յաթրոգեն է համարվում :Երեխայի դաստիարակության մեջ և ընտանեկան հարաբերություններում հետագայում դիտվում են հուզական մերժողականություն և կոպիտ վերաբերմունք:Դր հետ մեկտեղ մայրը մեղքի զգացում է ունենում, որը նպաստում է նրա վիճակի խորացմանը:

Հղի կնոջ վերաբերմունքի տիպի որոշումը կարող է օգնել կողմնորոշվել այն իրադարձության մեջ , որտեզ զարգացել և ծնվել է երեխան, հասկանալ, թե ինչպիսին է եղել վերաբերմունքը ընտանիքում նրա ծննդյան հետ կապված,ինչպես է ձևավորվել ընտանեկան դաստիարակության ոճը:Հղիների վերաբերմունքի տիպը արտացոլում է, ամենից առաջ, կնոջ անձնային այն փոփոխությունները և հակազդումները , որոնք տեղի են ունեցել նրա վերաբերմունքների համակարգում:

Ըստ Ն.Գ.Կովալենկոյի, հղիության ընթացքում տեղի ունեցող հոգեբանական փոփոխությունները իրենց արտահայտում են գտնում հղի կնոջ վերաբերմունքի կառուցվածքում և բովանդակության մեջ:Տարբերվում են հղիների վերաբերմունքի հետևյալ տեսակները.

1.իր հանդեպ վերաբերմունքը,

2.երեխայի հոր հանդեպ վերաբերմունքը

3.երեխայի հանդեպ վերաբերմունքը:

Վերաբերմունքի այս ձըերը մեծ ազդեցություն ունեն հղիության և ծննդաբերության ընթացքում կնոջ հուզական վիճակի և երեխայի զարգացման վրա:

Ի.Վ,Դերբյակովը առանձնացնում է հղիների վերաբերմունքի հետևյալ դասակարգումը.

1.օպտիմալ տիպ,

2.հիպոգեստնոգնոստիկ տիպ,

3.էյֆորիկ տիպ,

4.տագնապային տիպ,

5.դեպրեսիվ տիպ:

Օպտիմալ տիպը նկատվում է այն կանանց մոտ, որոնք իրենց հղիությանը վերաբերվում են պատասխանատվությամբ, բայց առանց ավելորդ տագնապայնության:Այսպիսի դեպքերում, որպես կանոն, ամուսնական և ընտանեկան հարաբերությունները ներդաշնակ են, և հղիությունը ցանկալի է:Հղի կինը շարունակում է ակտիվ կյանք վարել, ժամանակին այցելում է բժշկին, կատարում նրա հրահանգները, հետևում իր առողջությանը:օպտիմալ տիպը հիմք է հանդիսանում երեխայի ընտանեկան դաստիարակության ներդաշնակության համար:

Հիպոգեգեստնոգնոստիկ տիպը (հունարենից` hypo-թույլ արտահայտված, լատիներեն` gestation-հղիություն, հունարեն` gnosis- իմացություն) հաճախ հանդիպում է այն կանանց մոտ, որոնք չեն ավարտել ուսումը կամ աշխատում են:Նրանց թվում հայտնվում են ինչպես երիտասարդ ուանողուհիներ, այնպես էլ հասուն կանայք:Առաջինները չեն ցանկանում արձակուրդի գնալ, շարունակում են ակտիվ կյանքը:Նրանց հղիությունը պլանավորված չէ և անակնկալի է բերում:Երկրորդ ենթախմբի կանայք, որպես կանոն, արդեն ունեն մասնագիտություն, աշխատում են, հաճախ ղեկավարող պաշտոններ են զբաղեցնում:նրանք պլանավորում են հղիությունը, քանի որ գիտակցում են, որ տարիքի հետ մեծանում են բարդությունների առաջացման հավանականությունը:Մյուս կողմից, այս կանայք մտադիր չեն փոխել իրենց կյանքի բնույթը, նրանք “ժամանակ չունեն” այցելել բժշկին և կատարել նրա հրահանգները:Հաճախ այս տիպը հանդիպում է նաև բազմազավակ մայրերի մոտ:

Mayrik.am