Հղիության ժամանակ կանանց քաշի աճը տարբեր է`քաշի կորուստից մինչև քաշի ավելացում: Երկու դեպքերում էլ հնարավոր են բարդություններ: Շատ դեպքերում այդ ամենը կախված է մինչև հղիությունը կնոջ ունեցած քաշից: Մասնագետները մի մասը գտնում են, որ հղի կնոջ քաշի աճը հղիության առաջին 20 շաբաթում պետք է լինի շաբաթական 300 գրամ, իսկ հղիության 20-40-րդ շաբաթներում` շաբաթական 450 գրամ:

Մասնագետների մյուս մասը առանձնացնում է հղի կանանց 3 ենթախումբ`

Պակաս քաշով կանայք                                                  12,7  կգ-ից մինչև 18,1 կգ
 
Նորմալ քաշով կանայք                                                 11,3 կգ-ից մինչև 15,9 կգ

Գեր կանայք                                                                        6,8 կգ-ից մինչև 11,3 կգ



Եթե Ձեր քաշը անհանգստացնում է ձեզ, անպայման խորհրդակցեք բժկի հետ: Հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդակարգ պահել: Սակայն դա չի նշանակում, թե պետք է մոռանալ սննդի կալորիաները հաշվելու անհրաժեշտության մասին: Փոքրիկը Ձեր սննդի միջոցով պետք է բավարար քանակությամբ սննդարար նյութեր ստանա: Հարկավոր է ճիշտ ընտրություն կատարել Ձեր և երեխային անհրաժեշտ սննդարար նյութերի միջև:

Babycare.am