Ինչպե՞ս սնվել հղիության ժամանակ: Ո՞ր մթերքներն են կանխում պտղի զարգացման համար վտանգավոր խանգարումները: Որքա՞ն պետք է ուտել այդ մթերքներից:
Ոչ ճիշտ սննդակարգը կարող է հանգեցնել.
- այտուցների, սրտխառնոցի առաջացման,
- զարկերակային ճնշման բարձրացման,
- արյան շրջանառության խախտման և այլն:
Ահա այն երեք մթերքները, որոնք կկանխեն վերոնաշյալ երևույթների առաջացումը, քանի որ դրանք անփոխարելի են ապագա մայրիկի համար:
1. Ճագարի միս
Ճագարի միսն անփոխարինելի է, քանզի պարունակում է ավելի շատ սպիտակուց (21,5 %), քան թռչնամիսը կամ տավարի միսը:
Սպիտակուցի գործառույթներն են՝
Կառուցողական գործառույթ
Սպիտակուցը նոր բջիջներ ստեղծելու հիանալի միջոց է:
Էներգետիկ գործառույթ
Սպիտակուցներն օրգանիզմին հաղորդում են էներգիայի պաշարներ:
Փոխադրող գործառույթ
Սպիտակուցներն օրգանիզմին փոխանցում են սննդարար նյութեր:
Հարկ է նշել, որ ճագարի մսում պարունակվում է չափազանց քիչ խոլեստերին, այն նաև հիպոալերգիկ է: Անհրաժեշտ է օգտագործել օրական 100 գրամ ճագարի միս:
2. Կաթնաշոռ
Կաթնաշոռը կալցիումի աղբյուր է, որն էլ ոսկրային հյուսվածքի ձևավորման ամենակարևոր տարրն է: Հղի կնոջ օրգանիզմում կալցիումի պակասը կարող է հանգեցնել.
- Ապագա երեխայի ոսկորների ձևավորման խանգարումների,
- Հղի կնոջ մոտ օստեոպորոզի առաջացման:
Կալցիումի սովորական չափաբաժնի փոխարեն, հղի կինը պետք է ստանա երկու անգամ ավելի շատ կալցիում: Օրական100-150 գրամ կաթնաշոռը լիովին բավարար է:
Կարևոր է իմանալ, որ կմախքի ոսկորներից բացի, մարդու օրգանիզմում կան նաև լսողական ոսկորներ, որոնց շնորհիվ մարդը լսում է: Եթե հղիության առաջին երեք ամսիներին հղի կինն ունեցել է կալցիումի անբավարարություն, ապա հավանականություն կա, որ երեխան կարող է խուլ ծնվել:
3. Բրոկոլի
Բրոկոլիի ամենագլխավոր արժեքը վիտամիններն են: Բրոկոլին B9 վիտամինի կամ ֆոլաթթվի աղբյուր է, որը հատկապես կարևոր է պտղի ձևավորման վաղ փուլերում, երբ ձևավորվում է նյարդային հյուսվածքը: B9 վիտամինը իրենից ենթադրում է սնուցում և թթվածին: Սակայն, որ ամենակարևորն է՝ ֆոլաթթուն անհրաժեշտ է թթվածնի փոխանակման համար պատասխանատու էրիթրոցիտների հասունացման համար: Անհրաժեշտ է օգտագործել օրական ամենաքիչը 600 գրամ բրոկոլի:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am