Մեր օրգանիզմն ունի մի շարք յուրահատկություններ, որոնց մասին չենք էլ կասկածում: Գիտնականները շարունակ օրգանիզմի նոր հնարավորություններ են բացահայտում, պարզում օրգանների ու օրգան- համակարգերի առանձնահատկություններ, ֆունկցիաներ: Ծանոթանանք մի քանի հետաքրքիր փաստի:
 
Համի բոլոր երանգները
 
Պարզվում է՝ սննդի համի բոլոր նրբերանգները կարելի է զգալ միայն որոշակի ջերմաստիճանում: Եթե սնունդը տաքացնեք մինչև 24 աստիճան ըստ ցելսիուսի կզգաք համի բոլոր առանձնահատկությունները: Այսպես ձեզնից ոչինչ չի սողոսկի:
 
 
Արցունք թե՞ ծիծաղ
 
 
Ասում են՝ ծիծաղելիս մարդը շատ էներգիա է ծախսում: Այո, ճշմարիտ է, սակայն արտասվելիս մարդն ավելի շատ էներգիա է ծախսում: Ծիծաղելիս աշխատում են 17 դիմային մկաններ, լաց լինելիս՝ 43: Ինչպես տեսնում եք՝ տարբերությունն ակնհայտ է:
 
 
 
Կենսական հեղուկներ
 
 
Օրվա ընթացքում օրգանիզմում արտազատման գործընթացներ են տեղի ունենում, որոնց արդյունքում արտադրվում է մոտ 1 լիտր թուք և լեղի, մի քանի լիտր ենթաստամոքսային գեղձի հյութ և մոտ 3 լիտր աղիքային: Կզարմանանք, սակայն եվրոպայում մետաղադրամի նոր տեսակ թողարկելուց առաջ, այն անվտանգության նկատառումներից ելնելով փորձում եմ քայքայել ստամոքսահյութով: Այս տարօրինակ փորձարկումներն իրականում տրամաբանական բացատրություն ունեն. երեխային ստամոքսում պատահական հայտնված օտար մարմիններից 5-ից մեկը մետաղադրամ է:
 
Մազերի մասին
 
Մազերն ու եղունգները ակտիվ աճի ժամանակ ունեն,վաղ երեկոյան ժամը 4-6 ը նրանք ամենից արագն են աճում: Գլխի մազեը կարող են մինչև կես տարի ապրել, իսկ անոթափոսերի, հոնքերի, թարթիչների մազերը' 90-120օր: Նախկինում վիրաբույժի վարպետությունը ստուգում էին նրա առաջարկելով մազը մի քանի մասի կիսել նշտարով: 
 
Լյարդի մասին
 
Այս օրգանին ալկոհոլ ճեղքելը ամնեահեշտ է երեկոյան ժամը 6-8ը: Կենտրոնական աֆրիկայի բնակիչները համարում են որ հոգին լյարդում է գտնվում, այս պատճառով Էլ իրենց սննդակարգում օգտագործում են կենդանիների լյարդ, իբր թե հոգին հարստացնելու համար: Կանանց սա չի վերաբերում, չէ որ նրանք ''անհոգի'' էակներ են:
 
 
 
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
 
Նյութը՝ Med-otzyv.ru