Բժիշկներն առաջարկում են աչքի մեջ ներդնել մի ընկալիչ, որը գլաուկոմա ունեցող մարդկանց թույլ կտա չափել ներակնային ճնշումը սմարթֆոնի տեսախցիկի օգնությամբ, գրում է New Scientist պարբերականը: Հայտնի է, որ գլաուկոման զարգանում է ակնագնդի խոռոչում հեղուկի կուտակման հետևանքով: Այն բարձրացնում է ներակնային ճնշումը՝ վնասելով տեսողական նյարդը: Նման ախտահարում ունեցող հիվանդները պետք է մշտապես հսկեն ներակնային ճնշումը:
 
Նոր ընկալիչը հնարավորություն է տալիս դա անել ինքնուրույն: Այն հիանալի տեղավորվում է արհեստական ոսպնյակի մեջ, որը հաճախ տեղադրվում է կատարակտ ունեցող հիվանդների մոտ: Ընկալիչն աշխատում է բարոմետրի նման: Նրա մեջ կա է հեղուկով սյուն, որը ճնշմանը զուգահեռ բարձրանում է: Սմարթֆոնի տեսախցիկը ցուցանիշը չափում է հատուկ ադապտորի օգնությամբ: Հեռախոսի մեջ ներբեռնված ծրագիրը ամրագրում է տվյալները և ներկայացնում այն:
 
90-ական թվականներից հայտնաբերվել են մի քանի նման սարքեր: Դրանց թվում է Sensimed ընկերության կոնտակտային ոսպնյակները: Նրանք ճնշումը չափում են եղջրաթաղանթի թեքման աստիճանով: Այն միակ ոչ ներդրվող միջոցն է, որն ունի օգտագործման թույլտվություն: Սակայն այդպիսի ոսպնյակները երկարատև կիրառումն արգելված է: Իսկ նոր ընկալիչը աչքի մեջ կարող է մնալ մի քանի տարի: Սակայն առայժմ նրա  կիրառությունը հարմար է միայն այն հիվանդների համար, ում մոտ կատարվում է արհեստական ոսպնյակի տեղադրման վիրահատություն: Նպատակն է հայտնաբերել մի առանձին ընկալիչ, որը հնարավոր կլինի իմպլանտավորել եղջրաթաղանթի մեջ:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ newscientist.com