2012 ին Գուգլը  սկսեց փորձարկել սմաթֆոնների համար նախատեսված սկզբունքայնորեն նոր սարքը՝ Գուգլ Գլասը, որը կարելի է ասել մարմնի վրա կրելու համար նախատեսված համակարգիչ է: Եվ ահա երկու տարի անց արդեն հայտնաբերվել է դրանից կախվածության առաջին դեպքը:
 
Գուգլ Գլասն իր տեսքով չի տարբերվում սովորական ակնոցից սակայն թույլ է տալիս ձայնային հրահանգների միջոցով ինտերնետում ինֆորմացիա փնտրել, շփվել սոց. կայքերում, լուսանկարել, տարբեր խաղեր խաղալ և այսպես շարունակ:
Սան Դիեգոյի հիվանդանոց է դիմել մի պացիենտ, ում մոտ հայտնաբերել են կախվածություն Գուգլ Գլասից:
 
Տղամարդը սարքն օգտագործել է օրը 18 ժամ, երկու ամսվա ընթացքում դրանք հանելով միայն քնի ժամանակ ու լոգարանում: Բժիշկների խոսքերով՝ նա սուր անհրաժեշտություն էր զգում ակնոցը կրելու, և սարքի օգտագործման անհնարինության դեպքում իր մոտ իհայտ էին գալիս նույն ախտանիշերը ,ինչ թմրամոլների մոտ երկար ժամանակ թմրանյութ չօգտագործելու դեպքում: 31 ամյա պացիենտը տառապում էր նաև ալկոհոլիզմով և նախկինում բուժվել էր տոքսիկոմանիայի, դեպրեսիայի և օբսեսիվ կոմպուլսիվ խանգարման դեմ:
Պացիենտի խոսքերով՝ իրեն զգուշացրել են կախվածության առաջացման հավանականության և իր վարքի փոփոխությունների մասին.
Նա դարձել էր դյուրագրգիռ, խուսափել մարդկանցից:
Հիմա, բուժման 35օրյա կուրսից հետո հիվանդն իրեն լավ է զգում և հրաժարվել է սարքից:
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Med-otzyv.ru