2015թ. հունվարից մեկնարկել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանն ուղղված սքրինինգային աշխատանքները: Սքրինինգային հետազոտություններին հրավիրվում են մասնակցելու 35-68 տարիքի տղամարդիկ և կանայք՝ զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով, ինչպես նաև 30-60 տարեկան կանայք՝ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով:

Ծրագրի շրջանակում, 35-ից 68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվել իրենց սպասարկող պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում: