Հոկտեմբերի 26-27-ը «Ավանգարդ» բժշկական կենտրոնում կանցկացվի պլաստիկ վիրաբուժության առաջին միջազգային կոնֆերանսը:

Պլաստիկ վիրաբուժության արդի հիմնախնդիրների վերաբերյալ դասախոսություններով հանդես կգան ոլորտի բարձրակարգ մասնագետներ, վիրաբուժության ոլորտում միջազգային փորձ ունեցող մասնագետների կողմից կկատարվեն Live վիրահատություններ (առաջնային և երկրորդային ռինոպլաստիկա, կրծքագեղձերի ռեդուկցիա, փեղեքված շրթունքի ռեկոնստրուկցիա (երկրորդային), դեմքի ձգում, լիպոսակցիա)։

Միջոցառումը եզակի հնարավորություն է սովորելու աշխարհահռչակ մասնագետներից, յուրացնելու նրանց անգնահատելի փորձը:

Միջոցառման մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով.

Կայք՝ https://www.livesurgeryyerevan.com/

Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/events/425829881312555/