Սեպտեմբերի 13-ից 14-ը Օդեսայում անցկացվեց «City Health International» 7-րդ համաժողովը, որի հիմնական թեման բնակչության թվի աճի պայմաններում «առողջ քաղաքի» զարգացումնն էր: Փորձագետների կարծիքով, harm reduction-ի (վնասի նվազեցման) հայեցակարգի կիրառումը քաղաքի էկոհամակարգում թույլ կտա նվազեցնել հանրային առողջության ռիսկերը: 

Քաղաքի բնակիչների աճող թվով պայմանավորված, ձևավորում են տնտեսական և բնապահպանական մարտահրավերներ, որոնք մեծապես կախված են բնակչության վարքի և կենսակերպի հետ: Հանրային առողջության ոլորտի ավելի քան 150 մասնագետներ Ավստրիայից, Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Իսպանիայից, Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից մասնակցեցին քննարկումներին` պարզելու համար, թե ինչ անհապաղ գործողություններ են անհրաժեշտ` նպաստելու բնակչության առողջությանն ու բարեկեցությանը:

Ճանապարհներից մեկը կայանում է պետության, բիզնեսի և քաղաքացիական հասարակության փոխգործակցության մեջ: Մեծ Բրիտանիայից փորձագետ Լյուսի Սանդերսը ներկայացրեց «առողջ» փողոցների 10 հատկանիշներ և, օգտագործելով Լոնդոնի օրինակը՝ ներկայացրեց, թե ինչպես նվազեցնել ռիսկերը և բարելավել քաղաքացիների անվտանգությունը:

Սնվելու մշակույթը հանրային առողջության համար կարևոր դեր ունի, քանի որ սխալ սնվելը կամ վնասակար արտադրանքի օգտագործումը հանգեցնում են բուժման ծախսերի ավելացմանը: Խոհարար Եվգենի Կլոպոտենկոն ներկայացրեց միջնակարգ դպրոցների սննդակարգի ծրագիրը: Նա փոխարինեց բաղադրիչները և սննդի պատրաստման տեխնոլոգիաները` պահպանելով գնային քաղաքականությունը: Նման մոտեցումը կօգնի նվազեցնել հիվանդությունների ռիսկերը և փոխել սերունդների սննդային սովորությունները: Նման մոտեցումը կիսում են նաև բրիտանացի գործընկերները, որոնց ուսումնասիրությունների համաձայն` տրանսճարպերով հագեցված արագ սննդի հաճախակի օգտագործումը ազդում է կարդիոմետաբոլիկ ռիսկի վրա, կարող է հանգեցնել 2-րդ տիպի շաքարախտի, ինչպես նաև սրտանոթային և այլ հիվանդությունների առաջացման:

Քաղաքային էկոհամակարգի փոփոխության մեջ անհրաժեշտ է հաշվի առնել նաև բնակչության որոշակի խմբերի վարքագիծը. սահմանված խմբերում ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ է ձևավորել առանձին ռազմավարություն: Նման խմբերում ծխելու տարածվածությունը մնում է բարձր, ինչը ևս ծանրաբեռնում է առողջապահական համակարգը: Սա վերաբերում է ինչպես չափահաս ծխողներին, այնպես էլ պասիվ ծխելուն ենթարկվող մարդկանց: Ծխելու տարածվածության նվազեցման լուծումով կիսվեց բրիտանացի բժիշկ Հարի Շապիրոն իր «Գլոբալ իրավիճակը ծխախոտի վնասի նվազեցման մեջ: Դասեր, որ պետք է քաղել» զեկույցում: Նրա եզրակացությունները համահունչ են Մյունխենում կայացած  SRNT Europe համաժողովի եզրակացություններին, որտեղ քննարկվում էին ծխախոտային համաճարակի դեմ պայքարի մեթոդները, նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերը և թութունի տաքացման համակարգերի ուսումնասիրությունները, ինչպես նաև տվյալների հավաքագրման անհրաժեշտությունը, այդ արտադրատեսակների՝ որպես ծխելուց հրաժարվելու մեթոդ օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրելու համար:

Զարգացած երկրկներում էլեկտրոնային համակարգերն օգտագործվում են որպես ծխելուց հրաժարվելու մեթոդ: Արդեն մի քանի տարի է, ինչ Մեծ Բրիտանիան համազգային մակարդակով դրական միտում է գրանցում այն դեպքում, երբ ծխելը թողնել օգնող ծառայությունների կողմից հանրությանն առաջարկվում են էլեկտրոնային փոխարինիչներ` դեղորայքային թերապիայի հետ մեկտեղ: Էլեկտրոնային փոխարինիչները նվազեցնում են ծխելու մակարդակը Կանադայում, Նիդեռլանդներում, Հունաստանում, Գերմանիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում: 

Հիշեցնենք, որ GATS-ի վերջին տվյալների համաձայն, Ուկրաինայում 2010-ից մինչև 2017 թվականը ծխելու տարածվածությունը նվազել է` 28.3%-ից մինչև 22.8%: Հենց այդ ժամանակահատվածում Ուկրաինայում լայն տարածում գտան էլեկտրոնային սիգարետները և թութունի տաքացման համակարգերը: