ՀՀ առողջապահության նախարարիտեղակալ Սերգեյ Խաչատրյանը և  Հայաստանում Հնդկաստանի  արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն այսօր ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին»փոխըմբռնման հուշագիր:

Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և  մարզային 9 բժշկական կենտրոններինկհատկացվեն հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ: Դա հնարավորություն կստեղծի այդ հիվանդանոցների և Հնդկաստանի առաջատար բժշկական հաստատությունների միջև կազմակերպել մասնագիտական փոխադարձ խորհրդատվություն, փորձի և գիտելիքների փոխանակում, ինչըկբարձրացնիհիվանդությունների ախտորոշման և բուժման մակարդակը:

«Մոտ երկու տարի է, ինչ առողջապահության նախարարությունը Հնդկաստանի կառավարության հետ բանակցում է հեռաբժշկության ցանց ստեղծելու ծրագրի շուրջ: Հայկական կողմն ընդունել է տեղեկատվական-տեխնոլոգիական փորձագիտական խումբ, որոնք իրականացրել են   կարիքների գնահատում և մշակել են ծրագրի իրականացման ուղղությունները»,-նշեց Սերգեյ Խաչատրյանը, ում գնահատմամբ հեռաբժշկության ցանցի ստեղծումը որակապես փոխում է  որակյալ բուժօգնություն ապահովելու, հիվանդներին ախտորոշելու, երկու երկրների բժշկական կազմակերպությունների մասնագետների միջև  գիտակրթական կապ  հաստատելու  գործընթացը:

«Այս ծրագիրը   ոգևորիչ է, և հույս ունենք, որ  առաջիկայում այն հաջողությամբ կպսակվի»,-ընդգծեց առողջապահության փոխնախարը` հավելելով, որ  համաձայնագրի ստորագրմամբ ստեղծվում է մի համակարգ, որտեղ ներգրավված են լինելու առողջապահության առաջնային և երկրորդային օղակները:

Պատասխանելով լրագրողների հարցին` Սերգեյ Խաչատրյանը մատնանշեց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարիներին  ԱՄՆ-ի հետ  հայ մասնագետների հետ հեռակապ հաստատելու առաջին հաջողված օրինակը:

«Հետագա տարիներին բժշկական տարբեր հաստատություններ ապահովված են եղել հեռակապով, սակայն  համակարգային լայնածավալ միջոցառումներ չեն իրականացվել: Սա առաջին միջպետական համագործակցությունն է»,- նկատեց փոխնախարարը:

 

«Համոզված եմ, որ այս հուշագրի ստորագրումն առողջապահության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների ակտիվացման նոր սկիզբ է»,- նկատեց ՍուրեշԲաբուն` ընդգծելով, որ փաստաթուղթը առողջապահության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման բոլորովին նոր շրջափուլ է:

Դիվանագետը հույս հայտնեց, որ  հեռաբժշկության ցանցին  կարճ ժամանակում կհաջողվի դրական արդյունքներ գրանցել:

Հնդկական կողմի աջակցությամբ Հայաստանի բժիշկների, բուժքույրերի, հեռաբժշկության ոլորտում տեխնիկական աշխատողների համարկկազմակերպվեն նաև շարունակական զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր:

Հեռաբժշկության զարգացմանգործում Հնդկաստանը մեծ փորձ ունի և այդ երկրի աջակցությունը խիստ օգտակար կլինիմարզային  բժշկական կենտրոնների աշխատանքի բարելավման, ինչպես նաևհայ մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ:

Նախատեսվում է, որ ստորագրված հուշագրի շրջանակներում  նշված աշխատանքներն իրականացնելու համար Հնդկաստանը կներդնի շուրջ 530.250 ԱՄՆ դոլար:

Հուշագրի ստորագրման արարողությունից անմիջապես հետո Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց ՀՀ առողջապահության նախարարը: Կողմերը անդրադարձ կատարեցին  առողջապահության ոլորտում  երկու երկրների համագործակցության երկարամյա փորձին, ինչպես նաև քննարկեցին համագործակցության առաջիկա հեռանկարները, որոնք վերաբերում են մասնավորապես բժշկական կրթությանը,  դեղագործությանը, այլոլորտների:

 

Աղբյուրը՝  ՀՀ առողջապահության նախարարություն