Դիսգևզիան (համի այլասերում) բնորոշվում է ոչ ուտելի նյութերի հանդեպ անհագ ցանկությամբ: Միայն մեկ ամիս սննդակարգի մեջ թղթի և հողի օգտագործումը բավարար է օրգանիզմին վնաս հասցնելու համար: Կորնելի համալսարանի գիտնականները նոր հետազոտություն են կատարել, որին մասնակցել է 158 հղի դեռահաս աղջիկներ, պատմում է Science World Report-ը:

Հետազոտողները հայտնաբերել են, որ այս խանգարումն առկա է մասնակիցների 47%-ի մոտ: Ամենից հաճախ դեռահասները ցանկանում էին սառույց, կրախմալ, փոշի, օճառ, թուղթ, պենոպլաստ և կերակրի սոդա:
 
Համի այլասերումը երկաթդեֆիցիատային անեմիայի նշաններից մեկն է: Հղի դեռահասների մոտ, անկախ այս խանգարման առկայությանը, հաճախ դիտվում է հեմոգլոբինի պակաս: Երկաթի պակասի հետ կապված՝ հղի դեռահասները վաղ ծննդաբերության ռիսկի խմբում են գտնվում, իսկ նրանց երեխաները հաճախ ծնվում են փոքր քաշով: Դա էլ իր հերթին մեծացնում է նորածինների շրջանում մահացության ռիսկը: 
 
Այս հետազոտության արդյունքում դիսգևզիայի և հղիության ժամանակ անեմիայի միջև հաստատված կապը շատ ուժեղ է: Երկաթի պակասն էլ ավելի էր մեծանում ինչ-որ տարօրինակ բան ուտելու ցանկության դեպքում: Անեմիան յուրահատուկ ձևով ազդում է ուղեղի վրա՝ առաջացնելով անսովոր ձգողականություն: Եթե այդ մարդիկ, օրինակ, ցանկանում էին սառույց, ապա ուտում էին ավելի ու ավելի շատ: Սակայն նման վարքագիծը որևէ ձևով չէր անդրադարձել երկաթի մակարդակի վրա: Գիտնականները գտնում են՝ մասնագետները դիսգևզիային պետք է հատուկ նշանակություն տան: Այս խանգարումը կարող է առողջության վրա բազմաթիվ բացասական հետևանքներ թողնել:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ scienceworldreport.com