1.Ինչպե՞ս վարվել եթե կնոջ մոտ առկա է արտադրություն արտաքին սեռական օրգաններից, սպեցիֆիկ հոտով , սպիտակավուն կամ այլ երանգներով , ժամանակ առ ժամանակ նաև քոր: Ինչ դեղորայք  կարող են օգտագործել որպեսզի անցկացնեն խնդիրը:

Նախ զգուշացնեմ, որ ցանակացած տիպի արտադրության առկայության դեպքում (նկատի չունեմ թափանցիկ անհոտ) անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը: Երբեք մի օգտագործեք դեղորայք հաբերի կամ մոմիկների տեսքով առանց նախնական հետազոտությունների, որոնց միջոցով կճշտվի արտադության բնույթը, ապա նոր համապատասխան նշանակումներ կարվեն: Արտադրության պարճառ կարող է հանդիսանալ ինչպես բորբոքային ֆակտորը այնպես էլ հետևյալ ինֆեկցիոն, բակտերիալ և ոչ սպեցիֆիկ պրոցեսները` գարդներելոզ, կոկեր կանդիդաներ – սնկերի առկայություն, տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեոպլազմոզ, էշերիխիա  կոլլի ստաֆիլոկոկ և շատ շատ այլ բակտերիալ կամ ինֆեկցիոն: Միայն արտադրության պարճառը ախտորոշելուց հետո բժիշկը իրավունք ունի նշանակել դեղորայք:

2.Ինչպե՞ս վարվել, եթե առկա է անկանոն դաշտանային ցիկլ, քաշի շատացում, մազածածկույթի ավելացում,  կրծքագեղձի ցավեր:


Դաշտանային ցիկլի ցանկացած տիպի խանգարում պետք է արժանանա հատուկ ուշադրության, քանի որ այն անտեսվելով կարող է բերել այնպիսի անցանկալի երևույթների ինչպիսինն են անօվուլյացիա, անպտղություն, արատ դաշտան-արյունահոսություն, կամ արյան քանակի պակասեցման: Այժմ շատ հաճախ է  հանդիպում պոլիկիստոզ հիվանդությունը, որը մեծ տարածվածություն  ունի: Եթե նկատում եք ցիկլի խախտումներ ապա անպայման պետք է անցնել  ուլտրաձայնային հետազոտություն և որոշ հորմոնների ստուգում: 

3.Ամուսնությունից որքան ժամանակ անց  պետք է ստուգվել, եթե հղիությու չի լինում:

Պարբերաբար  սեռական կյանքի առկայության դեպքում մեկ տարվա ընթացքում, եթե հղիություն չի լինում, ապա հետաձգել այցը բժիշկի մոտ անթույլատրելի է: Սակայն ավելի ճիշտ է անցնել ստուգումներ մինչև ամուսնություն, դա կօգնի խուսափել նման խնդիրներից:

4.Ինչպե՞ս է արտահայտվում արգանդի պարանոցի էրոզիան:

Արգանդի պարանոցի էրոզիայի ժամանակ կինը կարող է չունենա  ոչ մի սպեցիֆիկ գանգատ, և ախտորոշվի միայն զննման ժամանակ: Հիմնականում կանայք դիմում են գանգատվելով արտադրությունից, մեջքի ցավերից և միայն հետազորության ժամանակ է ախտորոշվում արգանդի պարանոցի էրոզիան: Այն արաջանում է ինֆեկցիաների, բորբոքային պրոցեսսների, վիրուսների ինչպես նաև հորմոնալ խախտումների ժամանակ: Անտեսել արգանդի պարանոցի էրոզիան ոչ մի դեպքում չի կարելի :

5.Ինչպե՞ս բուժել արգանդի պարանոցի էրոզիան:

Էրոզիայի բուժումը պարտադիր պետք է կարատարել փուլերով` նախ գտնել առաջացման պատճառը բուժել այն ապա նոր աշխատել անմիջապես էրոզիայի հետ –   հիմնական եղանակներն են` էլեկտրոկոագուլյացիան, դեղորայքային կոագուլյացիան և այլն.


Հարցերին պատասխանեց   մանկաբարձ գինեկոլոգ Տաթևիկ Ռազմիկի Ղորուխչյանը: Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղղել սեղմելով Այստեղ: