Պատահական սեռական հարաբերություն ես ունեցել, նոր զուգընկերը հարցրել է սեռական առողջությանդ մասին, կամ զույգդ խոստովանել է, որ դավաճանել է. այս իրավիճակներից յուրաքանչյուրը կարող է ստիպել մտածել` արդյո՞ք  սեռավարակ ունես:
Սակայն այն, որ գոտկատեղից ներքև քոր, ցավ չունես, տարօրինակ հոտեր չես զգում, միզելիս ցավ չես զգում՝ չի նշանակում, որ սեռավարակ չունես:
Հնարավոր է ունենալ սեռավարակ ,առանց նույնիսկ կասկածելու այդ մասին: Երբեմն, ախտանիշները թույլ են արտահայտված, երբեմն դրանք հնարավոր է շփոթել այլ հիվանդությունների ախտանիշների հետ: Երբեմն սեռավարակները պարզապես ախտանիշներ չունեն, սակայն միևնույնն է առողջական խնդիրներ են առաջացնում:
 
Խոսեք Ձեր բժշկի հետ
Միակ ձևը հստակ պարզելու արդյոք սեռավարակ ունեք, հետազոտություն անցնելն  ու բժշկի հետ խորհրդակցելն է: 
 
Ինչու՞ է անհրաժեշտ իմանալ
Սեռավարակները հաճախ են հանդիպում: ԱՄՆ ում տարեկան 20 միլիոն նոր դեպք է գրանցվում: Եթե սեռավարակ ունեք սակայն տեղյակ չեք այդ մասին, կարող եք վարակել ինչ որ մեկին: Եթե նույնիսկ ախտանշաններ չունեք, սեռավարակը կարող է վտանգավոր լինել ձեր և ձեր զույգի առողջության համար:
Որոշ սեռավարակներ` քլամիդիա, գոնորեա, անպտղություն են առաջացնում:
Այլ սեռավարակներ` սիֆիլիս, ՄԻԱՎ մահացու են: Տարիներ շարունակ չբուժվելու դեպքում սիֆիլիսը կարող է ախտահարել գլխուղեղը, սնյարդային համակարգն ու սիրտը:
Հերպեսի որոշ շտամեր կանանց մոտ կարող են արգանդի վզիկի քաղցկե առաջացնել, տղամարդկանց մոտ` առնանդամի քաղցկեղ, և հեշտոցի քաղցկեղ և կանանց և տղամարդկանց մոտ:
 
Ե՞րբ անցնել հետազոտություն
Որքան հաճախ պետք է անցնեք հետազոտություն, կախված է մի շարք հանգամանքներից.
  • Ձեր տարիքից,
  • սեռից,
  • մեկից ավելի սեռական զուգընկեր  կամ նոր սեռական զուգընկեր ունենալու հանգամանքից,
  • հղիությունից,
  • միասեռական հարաբերություններից (եթե տղամարդ եք),
  • պաշտպանված սեռական հարբերություն ունենալուց,
  • արդյո՞ք ներարկման միանգամյա պարագաներ եք կիսում ինչ որ մեկի հետ:
Եթե սեռապես ակտիվ եք, սակայն դեռ երբեք չեք հետազոտվել, հիմա ճիշտ ժամանակն է:
Որոշ սեռավարակներ ժամանակի ընթացքում են դրսևորվում, հնարավոր է ստիպված լինեք կրկնել որոշակի հետազոտություններ 1 և 3 ամիս անց:
 
 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ WebMD.com