ԱՄՆ-ում գրանցվել է ամերիկյան բժշկության պատմության մեջ մորբիդ ճարպակալման բուժման համար նախատեսված առաջին ներարկային դեղամիջոցը: Ճարպակալման այս տեսակին բնորոշ է 40-ից բարձր ՄԶՑ և ուղեկցող այլ հիվանդություններ: Այդ պրեպարատը հայտնի հակաշաքարախտային միջոց Սակսենդա-ն է, որը ճարպակալման բուժման համար կկիրառեն ավելի բարձր դեղաչափով: ԱՄՆ տարածքում դրա օգտագործման թույլտվությունը տվել է FDA -ը(Food and Drug Administration):

Սաքսենդան հիպոգլիկեմիկ պրեպարատ լիրագլուտիդն է` ստեղծված նորվեգական Novo Nordisk դեղագործական ընկերության կողմից: Այժմ նրա միջոցով կբուժեն ճարպակալումը հիվանդների մոտ ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ` կապված հավելյալ քաշի հետ (դիաբետ, հիպելիպիդեմիա, զարկերակային հիպերտենզիա) Կլինիկական հետազոտությունները ցույց տվեցին, որ պրեպարատի ընդունումը օրական 3մգ  դեղաչափով նպաստում է քաշի նվազեցմանը 5%-ով հիվանդների 50%-ի մոտ և 10% -ով՝ 22%-ի մոտ:

 

 

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Սկզբնաղբյուր՝ Likar.info