Ըստ Կանզասի համալսարանի հետազոտության՝ գլյուտեն չպարունակող մթերքում հայտնաբերվել է ալերգիկ ռեակցիաներ առաջացնող բաղադրիչ: Ինչպես նշվում է News-medical.net կայքում, խոսքը բակլազգիների ընտանիքից լյուպին բույսի մասին է: 
 
Այն հաճախ օգտագործվում է որպես հացահատկի փոխարինիչ գլյուտեն չպարունակող մթերքում: Սակայն այժմ փորձագետները կոչ են անում սոյայի լոբու և գետնանուշի նկատմամբ ալերգիա ունեցողներին զգույշ լինել այդ բույսի հետ: Լյուպինը պարունակում է այն նույն սպիտակուցը, որն առաջացնում է ալերգիկ ռեակցիաներ սոյայի լոբու և գետնանուշի նկատմամբ: 
 
Մասնագետները խորհուրդ են տալիս անմիջապես դիմել բժշկի ալերգիայի առաջին նշանների ի հայտ գալու դեպքում: Լյուպինի հանրահայտ լինելը լրիվ արդարացված է: Այն հարուստ է սպիտակուցներով և բջջանքով, որը նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազեցմանը: Բացի այդ՝ այս բույսը պարունակում է փոքր քանակությամբ ճարպ:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝  News-medical.net