Տարբեր երկրներում կատարված 16 հետազոտությունների վերլուծությունը և 900000 մարդու տվյալները ցույց են տվել, որ քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է 15%-ով՝ մարդու մոտ նախաշաքարախտային վիճակի առկայության դեպքում: Նախաշաքարախտային վիճակի ժամանակ մարդու արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, սակայն ոչ այնքան բարձր՝ շաքարախտ ախտորոշվելու համար, գրում է Live Science պարբերականը: 
 
Հաշվի  առնելով մարմնի զանգվածի ցուցանիշը, նախաշաքարախտային վիճակի և քաղցկեղի ռիսկի գործոնը՝  պարզ է դարձել, որ նախաշաքարախտային վիճակը գերազանցել է քաղցկեղի ռիսկը 22%-ով: Դա մասնավորապես վերաբերել է ստամոքսի, հաստ աղիքի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, կրծքագեղձի և էնդոմետրիումի քացկցեղին: Այսպիսով՝ նախաշաքարախտային վիճակում գտնվող մարդկանց մոտ մոտավորապես 2 անգամ ավելի հաճախ է հայտնաբերվել լյարդի քաղցկեղ,  60% -ով ավելի էնդոմետրիումի քաղցկեղ, 50% -ով ավելի ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղ և 20% -ով ավելի կրծքագեղձի քաղցկեղ: 
 
Պատճառները կարող են լինել մի քանիսը: Օրինակ՝ շաքարի բարձր մակարդակի դեպքում մեծանում է ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությունը: Այն խթանում է  ինսուլինատիպ սպիտակուցների արտադրությունը, որոնք նպաստում են քաղցկեղի բջիջների աճին:  Չեն բացառվում նաև գենետիկ փոփոխությունները, որոնք բարձրացնում են երկու շեղումների զարգացման վտանգը:
 
Չբուժվելու դեպքում նախաշաքարախտային վիճակը կարող է հինգ տարվա ընթացքում վերածվել լիարժեք շաքարախտի: Վիճակագրության համաձայն՝  ավելի հաճախ են սկսել ախտորոշել նախաշաքարախտային վիճակ:  Մարդը կարող է իրեն պաշտպանել՝ սննդակարգին հետևելու, մարզվելու և գլյուկոզայի մակարդակն իջեցնող պրեպարատներ ընդունելու միջոցով: 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ livescience.com