Գիտակցությունը օբյեկտիվ իրականության արտացոլման բարձրագույն ձևն է: Այն մարդու իմացության բոլոր ձևերի անձնային առանձնահատկությունների միասնությոունն է և արտահայտում է այն բոլոր ապրումները, որ մարդն ունենում է արտացոլվող երևույթների նկատմամբ:

Զգայությունները, հիշողությունը, ըմբռնումը, մտածողությունը, երազանքները, հակումները, համառությունը, սկզբունքայնությունը և այլ հոգեկան երևույթներ մարդու գիտակցության տարբեր արտահայտումներ են:

Գիտակցության կրողը անձնավորությունն է, որը բնորոշվում է սոցիալ հոգեբանական հատկություններով, որոնք ներդրվում են պրակտիկ գործունեության մեջ: Գործունեությունը օբյեկտիվ իրականության հետ կոնկրետ մարդու փոխներգործությունն է, որի ընթացքում նա գիտակցաբար և ակտիվորեն ձգտում է հասնել իր կողմից տրված նպատակին:

Անձը ձևավորվում է հասարակական գործունեության և այլ մարդկանց հետ հաղորդակցման ընթացքում:

Գիտակցության հատկանիշներն են` հաստատունությունը, շարժունությունը, գիտակցության գործողությունները, ճանաչումը, ապրումը և վերաբերմունքը: Գիտակցության վիճակ է նաև քունը և աշխուժացումը: