Կարիես, լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտ, բորբոքում և ցավ, ատամների շարժունություն...
Սրանք են բերանի խոռոչի հիվանդությունները, որոնք որևէ կապ չունեն ժառանգականության կամ գենետիկայի հետ: Ժառանգականությունը որոշում է միայն ատամի և լնդերի կառուցվածքը: Ատամների առողջությունը մշտապես կապված է եղել բերանի խոռոչի հիգիենայի հետ, որը կարիեսի կանխարգելման հիմնական միջոցն է:

Առաջին ատամի փոշիները պատրաստվել են հին Եգիպտոսում 5000-3000 մ.թ.ա., մածուկները` XVIII դարի վերջում` Եվրոպայում:

Քաղցրավենիքը վնասակար բակտերիաների համար հանդիսանում է հիմնական սննդի միջոց, որոնց բազմացումը բերում է կարիեսի ու լնդախտի: Մնացորդները մնում են ատամների վրա և ապահովում են բակտերիաների զարգացման համար բարենպաստ միջավայր, որը քայքայում է ատամներն ու լնդերը:
Բակտերիաները արագ բազմանում եւ առաջացնում են ատամնափառ` անջատելով մեծ քանակությամբ թթուներ եւ թույներ: Եթե ատամնափառը չմաքրվի, դրանք ակտիվորեն կբազմանան: Չհետեւելու արդյունքում փառը դառնում է ավելի հաստ և պինդ` առաջացնելով հասուն ատամնափառ: Թթուն դանդաղ սկսում է լուծել էմալը փառի հպման տեղում: Այսպես է սկսվում կարիեսը` ատամի կարծր հյուսվածքների քայքայումը, որը բերում է խոռոչի առաջացմանը:
Կարիեսի չբուժման դեպքում վնասակար բակտերիաները արագորեն քայքայում են կարծր հյուսվածքները և ներթափանցում ատամի կակղանը: Զարգանում է պուլպիտ (կակղանի բորբոքում): Ախտահարված կակղանի միջոցով նրանք կարող են ներթափանցել պերիոդոնտ և առաջացնել դրա բորբոքումը (պերիոդոնտիտ), որի բուժումը բավականին լուրջ և բարդ խնդիր է: Բացի այդ, բակտերիաները և դրանց տոքսինները կարող են անցնել արյունատար անոթներով և զարգացնել այս կամ այն քրոնիկ հիվանդությունները:

Նշված յուրաքանչյուր ախտանիշի դեպքում անհրաժեշտ է դիմել ատամնաբույժի.

1. լնդերը սկսում են արյունահոսել լվանալուց կամ կերակուր ընդունելուց

 2. կարմրած, այտուցված, ձգված լնդեր

3. լինդը հեռանում է ատամից

 4. թարախի առկայություն լինդը սեղմելիս

 5. կայուն տհաճ հոտ բերանից։ 

 

 

Ամսագիր "Ֆարմացեվտ պրակտիկ"