1. Աշխատեք որքան հնարավոր է զսպել բուռն զգացմունքները, հատկապես երբ ջղայնացած եք կամ դժգոհ երեխայի վարքից։

2. Խուսափեք կատեգորիկ բառերից և արտահայտություններից, խիստ գնահատականներից, սպառնալիքներից, որոնք կարող են կոնֆլիկտ կամ լարվածություն առաջացնել ընտանիքում։

3. Աշխատեք ավելի հազվադեպ ասել "ոչ", "չի կարելի", "վերջացրու"։ Ավելի լավ է փորձեք շեղել երեխայի ուշադրությունը մեկ այլ բանի վրա, իսկ եթե հաջողվեց, արեք դա հումորով և թեթևությամբ։

4. Հետևեք ձեր խոսքին, աշխատեք խոսել հանգիստ ձայնով։ Զայրույթը դժվար է կառավարվում։ Դժգոհություն արտահայտելով մի շահագործեք երեխայի զգացմունքները, մի նվաստացրեք նրան։

5. Հնարավորության դեպքում՝ աշխատեք երեխային հատկացնել մեկ սենյակ կամ դրա մի մասը՝ խաղերի և դասերի համար (այսինքն՝ նրա սեփական «տարածքը»)։ Վերանորոգելիս պետք է խուսափել վառ գույներից և բարդ կոնստրուկցիաներից։ Սեղանին և մոտակայքում չպիտի լինեն երեխային շեղող, գրավող իրեր։ Հիպերակտիվ երեխան չի կարող հետևել, որ իրեն ոչինչ չշեղի։

6. Ամբողջ կյանքի կազմակերպումը երեխայի վրա պիտի խաղաղեցնող, հանգստացնող ազդեցություն ունենա։

7. Նախատեսեք, որոշեք երեխայի պարտականությունները, իսկ դրանց կատարումը պահեք հսկկողության տակ (մշտական), բայց ոչ շատ խիստ։

8. Հաճախ նշեք և գովեք երեխայի ջանքերը, նույնիսկ եթե արդյունքները հեռու են կատարելությունից։ Դա ամրացնում է երեխայի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, բարձրացնում է ինքնագնահատականը։

9. Որոշակի ժամանակահատվածում երեխային տվեք մեկ հանձ-նարարություն, որպեսզի ինքը կարողանա ավարտել։

10. Բանավոր հրահանգներն ամրապնդելու համար օգտագործեք տեսողական գրգռիչներ։

11. Խրախուսեք ուշադրության կենտրոնացում պահանջող ցանկացած գործողություն։

12. Պահեք տանը օրվա խիստ ռեժիմ։ Սնունդ ընդունելու, քնելու, դասերը սովորելու ժամերն ամեն օր պիտի համընկնեն։

13. Խուսափեք բազմամարդ վայրերից։ Մեծ խանութները, շուկաներն ու ռեստորանները նման երեխաների վրա գրգռող ազդեցություն են ունենում։

14. Խաղերի ժամանակ երեխային ապահովեք մեկ խաղընկերով։ Խուսափեք անհանգիստ և աղմկոտ ընկերներից։

15. Պաշտպանեք երեխային ավելորդ հոգնածությունից, դա հանգեցնում է ինքնավերահսկողության նվազման և հիպերակտիվության ավելացման։

16. Երեխային հնարավորություն ընձեռեք ծախսել ավելորդո էներգիան։ Օգտակար են ամենօրյա ֆիզիկական ակտիվությունր մաքուր օդում, երկարատև զբոսանքը, վազքը, սպորտային վարժությունները, խաղերը։

17. Մշտապես հաշվի առեք երեխայի վարքային դժվարությունները։



Ա. Ալեքսանյան
Դպրոցի հոգեբանի մեթոդական ուղեցույց