Երկչոտությունը դա այն է, երբ երեխան անծանոթ միջավայրում դառնում է ամաչկոտ, կաշկանդված և շփոթված: Հնարավոր է այդ երկչոտությունը նա արտահայտում է լացով կամ ամեն անգամ կպչում է մոր փեշին և թաքնվում մոր թիկունքում:

Երբ երեխան երկչոտություն է ցուցաբերում, ծնողների կողմից զայրույթը կամ հիասթափությունը ավելի է սրացնում երեխայի մոտ նման պահվացքը:

Երեխաները երկչոտ են դառնում այն պատճառով, երբ մեծահասակները նրանց վախեցնում և հանդիմանում են: Նույնիսկ նրանց վախը կարող է լինել բարձր ձայներից կամ կտրուկ շարժումներից: Երեխան երկչոտ է դառնում նույնիսկ այն դեպքում, երբ մանկապարտեզում նա ամենից փոքրիկն է, կամ եթե ծնողները ավելի ուշադրություն են դարձնում իր կրտսեր եղբորը կամ քրոջը: Նման երևույթների հաճախակի լինելը երեխայի մոտ առաջացնում է երկչոտություն:
Երչոտությունը հաղթահարելու լավագույն տարբերակը մեր դժգոհության դրսևորումները կանխելն է: Գոռալը երեխայի վրա հավասարազոր է նրան պատժելուն:

Երբ երեխան գիտակցում է, որ կարող է հույս դնել ծնողների վրա, նա այլ մարդկանց հետ նույնպես սկսում է իրեն հանգիստ զգալ:

Ծնողները պետք է երեխային ցույց տան, որ սիրում են նրան, մտնում են նրա վիճակի մեջ: Նաև պետք է նման փոքրիկին օգնել, որպեսզի իր համար ընկերներ գտնի: Սիրալիր վերաբերմունքն է, որ երեխայի մոտ բարենպաստ ազդեցություն կունենան:

Babycare.am