Էներգետիկ ըմպելիքների օգտագործման ծավալների աճը վտանգ է ներկայացնում առողջ բնակչության, մասնավորապես երիտասարդների առողջության համար: Այս եզրակացությանն են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները մասշտաբային հետազոտությունից հետո, որը նվիրված էր ըմպելիքների առաջացրած աղմուկին:
Էներգետիկ ըմպելիք են անվանում ոչ ալկոհոլային կամ ալկոհոլի ցածր պարունակությամբ գազավորված ըմպելիքները, որոնք պարունակում են տարատեսակ տոնուսավորող բիոլոգիական ակտիվ նյութեր` կոֆեին, գուարանի մզվածք, ժենշեն, մատե, տաուրին ամինոթթու, կակաոյի ալկալոիդներ թեոբրոմին և թեոֆիլին, ինչպես նաև վիտամիններ ու ածխաջրեր: Արտադրողների պնդմամբ էներգետիկները դրդող աղդեցություն ունեն օրգանիզմի վրա` բարձրացնում են ֆիզիկական ու մտավոր աշխատունակությունը:
 
Վտանգավոր հետևանքներ
 
Այս ըմպելիքների հետ կապված վտանգը կապված  է  կոֆեինի և ալկոհոլի հետ:
 
Կոֆեին
 
Չնայած կոֆեինի պարունակությունը սուրճի որոշ տեսակներում ավելի բարձր է, քան էներգետիկներում, սուրճը, ի տարբերություն նրանց, խմում են տաք վիճակում, դանդաղ, ինչը նվազեցնում է կոֆեինային ինտոքսիկացիայի վտանգը: Արտադրողներն անընդհատ ավելացնում են էներգետիկներում կոֆեինի պարունակությունը: Էներգետիկների չափաբաժինը երեխաների կողմից կոֆեինի օգտագործման գործում 43%  կազմում, դեռահասների մոտ` 13%, մեծահասակների` 8%: Կոֆեինով ինտոքսիկացիան, հանգեցնում է սրտի զարկերի հաճախացման, զարկերակային ճնշման բարձրացման, սրտխառնոցի, փսխման, կոնվուլսիաների, փսիխոզի, հազվադեպ նաև մահվան: Մահվան մի քանի դեպք է հայտնի ԱՄՆ-ում, Ավստրիայում, Շվեդիայում էներգետիկ ըմպելիքի մի քանի շիշ ընդունելուց հետ սրտային անբավարարության պատճառով:
Հատկապես վտանգավոր է էներգետիկների մեծ դոզաների կանոնավոր ազդեցությունը երեխաների և դեռահասների համար: Կարող են առաջանալ սիրտանոթային խանգարումներ, դեպրեսիա, կոգնիտիվ ունակությունների նվազում:
 
Ալկոհոլ
 
18-29 տարեկան երիտասարդների 70%-ը էներգետիկները օգտագործում է ալկոհոլի հետ միաժամանակ: Այս համադրության հետևանքները ավելի ծանր են, քան միայն ալկոհոլի օգտգագործման դեպքում: Պատճառը այդպիսի կոկտեյլների կոմպոնենտենրի հակադիր ազդեցություններն են` կոֆեինը դրդում է նյարդային համակարգը, ալկոհոլը`ճնշում: Սա հանգեցնում է նրան, որ մարդիկ դադարում են կառավարել ընդունած ալկոհոլի չափը, քանի որ կոֆեինը որոշ ժամանակ քողարկում է հարբածության աստիճանը:
ԱՄՆ-ում 2010-2011 թթ. գրանցվել է ալկոհոլային թունավորման 5000 դեպք ` կապված էներգետիկի և ալկոհոլի միաժամանակ օգտագործման հետ:
Այժմ էներգետիկները արգելված են Դանիայում, Թուրքիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում, ԱՄՆ որոշ նահանգներում: 2014 ից Եվրոպայում պահանջում են, որ կոֆեինի բարձր պարունակությամբ բոլոր էներգետիկների վրա նշումներ լինեն` երեխաների, հղիների և կերակրող մայրերի կողմից  դրանց օգտագործման ոչ ցանկալի լինելու մասին:
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Medportal.ru