Սույն թվականի  ապրիլի 21-ին,  Medical Consilium  բժիշկների ակումբը հերթական անգամ կազմակերպեց  հանդիպում , նվիրված  հետաքրքրություն ներկայացնող կլինիկական դեպքերի և ուսուցողական նյութերի քննարկմանը: Ակումբն իր գործունեության ընթացքում արդեն կազմակերպել է նմանօրինակ բազմաթիվ հանդիպումներ, որոնք որպես կանոն տեղի են ունենում երկու շաբաթը մեկ անգամ: Քննարկումներին մասնակցում են ինչպես փորձառու բժիշկներ, այնպես էլ կլինիկական օրդինատորներ և ուսանողներ: Հանդիպման ընթացքում լսարանի ուշադրությանը ներկայացվում են կլինիկական դեպքեր ամենատարբեր  բժշկական նեղ-մասնագիտական ուղղություններից, ինչի միջոցով և ապահովվում է  ներկաներին մատուցվող նյութի բազմակողմանիությունն ու հետաքրքրությունը: Կլինիկական դեպքերը ներկայացնում են   փորձառու բժիշկներ և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ և օրդինատորներ, որոնք  մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց գործին, ընտրում  առավել հետաքրքիր ու  նաև բժիշկներին տարբեր խնդիրների առջև կանգնեցնող դեպքեր, որոնք հետագայում առիթ են տալիս բուռն քննարկումների, հարցերի ու  ինչու չէ նաև խնդրի լուծման նոր առաջարկների: Հանդիպումների ընթացքում  ներկայացվում և վերլուծվում է արտասահմանյան փորձը, ժամանակակից  բժշկության ձերքբերումնեըն  ու դրանց հնարավոր կիրառումը մեր բժշկական պրակտիկայում:

 

 

 

Doctors.am