Շվեդ գիտնականներին հաջողվել է մարդու էմբրիոնալ ցողունային բջիջներից աճեցնել դոֆամին արտադրող նեյրոններ, այնուհետև դրանք տեղափոխել Պարկինսոնի հիվանդությամբ մկների գլխուղեղ: Արդյունքում կենդանիների մոտ վերականգնվել է շարժողական ֆունկցիան: 

Պարկինսոնի հիվանդության դեպքում տեղի է ունենում դոֆամին արտադրող նեյրոնների քայքայում: Այս պրոգրեսիվող նյարդաբանական հիվանդությանը բնորոշ են շարժողական խանգարումներ, կոորդինացիայի խանգարումներ, մկանային ռիգիդություն և տրեմոր: Այսօր պարկինսոնիզմը անբուժելի հիվանդություն է և առկա բոլոր միջոցներն ուղղված են ախտանիշերի դրսևորման նվազմանը:

Մարդու էմբրիոնալ ցողունային բջիջները գիտնականները ներդրեցին Պարկինսոնի հիվանդության մոդելով մկների գլխուղեղի այն հատված, որը կառավարում է շարժումները: Նյարդային բջիջները ամրացան և վեց ամսի անց սկսեցին արտադրել դոֆամինի անհրաժեշտ քանակը և ստեղծեցին անհրաժեշտ կապեր գլխուղեղի այլ հատվածների հետ:

Ստացված տվյալները կարող են մեծ ներդրում ունենալ Պարկինսոնի հիվանդության բուժման մեթոդների հայտնաբերման գործում: Ինչպես կարծում են հետազոտության հեղինակները՝ հաջող նախակլինիկական հետազոտությունները ճանապարհ են հարթում ապագայում կլինիկական հետազոտություններ անցկացնելու համար: Կլինիկական հետազոտություններ սկսելուց առաջ անհրաժեշտ է վերլուծել այս մեթոդների մշակման համար բոլոր անհրաժեշտ տվյալները, և այստեղ կարևոր է ամեն ինչ հաշվարկել, քանի որ ժամանակից շուտ անցկացված կլինիկական հետազոտությունները կարող են վնասել և բացասական ազդել վերականգնողական բժշկության զարգացմանը:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Նյութը՝ Medportal.ru