Մինչ էբոլայի բազմաթիվ դեպքեր գրանցած երկրների հիվանդանոցներում պայքարում են վիրուսի դեմ, հուսահատված պացիենտները սև շուկայից փորձում են վիրուսը վերապրած և ապաքինված մարդկանց  արյուն գնել. հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակեպությունը (ԱՀԿ):
 
Վիրուսն արդեն 2400 մահվան պատճառ է դարձել Գվինեայում, Լիբերիայում, Սիերա Լեոնեում:
Հազարավոր վարակվածներ կան Նիգերիայում և Սենեգալում: Վիրուսից ապաքինվածների արյունը, ենթադրվում է` պարունակում է հակամարմիններ որոնք պայքարում են մահացու վիրուսի դեմ, որի բուժման համար դեռ որևէ արդյունավետ դեղամիջոց գոյություն չունի:
 
Ըստ ԱՀԿ-ի՝  վիրուսից ապաքինվածների արյան փոխներարկումը կարող է բուժել վարակվածներին  կամ կանխարգելել վիրուսով վարակումը, սակայն հետազոտությունների  արդյունքները առայժմ դժվար է վերծանել: Դեռ հայտնի չէ ապաքինվածների պլազմայի հակամարմինները պատասխանատու են հիվանդության բուժման թե՞ կանխարգելման համար: Կա հավելյալ հետազոտությունների անհրաժեշտություն:
 
Ապաքինվածներից արյան փոխներարկման մեթոդը օգտագործվել է պացիենտների բուժման համար ԱՄՆ-ում: Սակայն վերը նշված երկրներում պացիենտները արյունը ձեռք են բերում ոչ անվտանգ ճանապարհներով, ինչը կարող է նպաստել ՄԻԱՎ ի և այլ ինֆեկցիաների տարածմանը:
 
Ողջ աշխարհին մտահոգող հարցերից է նաև՝ թե կարո՞ղ է արդյոք վիրուսը մուտացիայի ենթարկվել: Մտավախություն կա, որ վիրուսը կարող է վերափոխվել ավելի վտանգավոր ձևի: էբոլայի այժմ տարածված տեսակը փոխանցվում է միայն կենսական հեղուկներով: Մուտացիան, որը թույլ կտա վիրուսին տարածվել օդում, կվտանգի աշխարհի ողջ բնակչության առողջությունը:
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Edition.cnn.com 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am