Դուք ցանկանում եք , որ Ձեր փոքրիկները ունենան առողջ ատամներ? Դրա համար Դուք անում եք ամեն ինչ, սակայն ատամների վրա սկսում և շարունակվում է առաջանալ  կարիեսը:

Ստորև կներկայացնենք  ծնողների կողմից ամենահաճախ հարցադրվող հարցերը և եթե դրանց մեջ չգտնեք Ձեզ հուզող հարցը, գրեք այն և մենք ամպայման կպատասխանենք.

1.Հարց- Ե՞րբ է անհրաժեշտ սկսել մաքրել երեխայի ատամները:

Պատասխան- Երեխաների ծնվելու պահից սկսած պետք է սկսել նրա բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը:Մինչև ատամների ծկթումը պետք է երեխային ամեն կերակրելուց հետո խմեցնել նախօրոք եռացված գոլ ջուր:Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակ նա արդեն պետք է ունենա իր առաջին անհատական ատամնախոզանակը և ատամնամածուկը, որոնք այժմ վաճառվում են ցանկացած դեղատանը: Պետք է մաքրել երեխայի նույնիսկ մեկ ատամը:

2.Հարց-Ինչպե՞ս մաքրել երեխայի ատամները:

Պատասխան- Ատամնամածուկը շատ բարակ շերտով տեղադրել ստերիլ անձեռոցիկի կամ ատամնախոզանակի վրա և մաքրել երեխայի ատամները ուղղաձիգ շարժումներով:Մաքրումը վերջացնելուց հետո ատամները մաքրել ջրով թրջված ստերիլ անձեռոցիկով կամ ատամնախոզանակով: Որից հետո ատամնախոզանակը տալ երեխային խաղալու նպատակով: Վերջինս ունի շատ կարևոր դաստիարակչական նշանակություն. երեխան դեռ վաղ մանկական հասակից սկսում է ընտելանալ ատամների մաքրման պրոցեսին:

3.Հարց- Երեխան ինքնուրույն կարո՞ղ է մաքրել ատամները:

Պատասխան-Մինչև 6-7 տարեկանը պետք է երեխային օգնել իր ատամները լվանալ, քանի որ այդ տարիքում նա դեռ չի կարողանում լիարժեք կերպով մաքրել իր ատամները: Անպայման պետք է թողնել, որպեսզի սկզբում երեխան մաքրի իր ատամները, այնուհետև օգնել նրան լիարժեք կերպով ավարտել ատամների մաքրման գործընթացը:Արդեն 7 տարեկանից սկսած` այսինքն դպրոցական տարիքում, երեխային պետք է սովորեցնել ճիշտ ձևով մաքրել ատամները` առանց որևէ մեկի օգնության: Այս տարիքում երեխային պետք է սովորեցնել նաև օգտագործել բերանի խոռոչի հիգիենայի այլ միջոցներ` ատամնաթելեր, ողողման լուծույթներ և այլն:

Դուք արդեն պահպանում եք այս բոլոր կանոնները, սակայն կարիեսը շարունակում է վնասել Ձեր փոքրիկի ատամիկները? Ուրեմն անհրաժեշտ է մասնագիտական  միջամտություն, հակառակ դեպքում Ձեր փոքրիկի ատամները անհրաժեշտ կլինի զարդարել մեր գունավոր պլոմբանյութերով:

Հարգանքներով` "Սպիտակ Ամրոց" Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայի թիմ

հեռ. (+374 10) 211 771 (+374 93) 189 838


Հեղինակ` "Սպիտակ Ամրոց" Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկա