«Դոյչ Մեդ» ընկերությունը, հանդիսանալով Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի Քաղցկեղի կենսաբանության կենտրոնի բացառիկ և պաշտոնական գործընկերը Հայաստանում, առաջարկում է Հայաստանի քաղաքացիներին հեռակա օնկոլոգիական անխտորոշում  և որակյալ բուժման նշանակում ստանալ վերը նշված կլինիկայի կողմից: Որպես Գերմանիայի, ինչպես նաև ողջ Եվրոպայի քաղցկեղի ամենահայտնի և ամենաերաշխավորված կենտրոններից մեկը՝ Ֆրայբուրգի կենսաբանության կենտրոնը բացառապես կենտրոնացած է բժշկական խնամքի, բարձրակարգ հետազոտությունների և կրթական ծրագրերի լայն շրջանակի վրա: Այն առաջատար հաստատություն է, որը փորձում է կիրառել նոր հակաքաղցկեղային դեղորայք գործնականում և բացահայտել առավել արդյունավետ վերականգնողական ծրագրեր՝ չարորակ համակարգային հիվանդություններ և կարծր ուռուցքներ ունեցող մարդկանց համար: 

Բժշկական ուռուցքաբանության եվրոպական միությունը (ESMO) Ֆրայբուրգի Քաղցկեղի կենսաբանության կենտրոնը ճանաչել է որպես ուռուցքաբանության և պալիատիվ խնամքի ամենամասնագիտացված համալիր կենտրոնը: 

Ձեռքի տակ ունենալով արդեն անցկացված անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ողջ փաթեթը՝ կենտրոնի  պրոֆեսորների կողմից ընտրվում է տվյալ օրգանիզմին և ուռուցքին համապատասխան դեղորայքային բուժում` դասական քիմիոթերապիա, արդյունավետ քիմիոթերապիա, հորմոնալ բուժում, ինչպես նաև ուռուցքի բիոլոգիական բուժում, ինչպես օրինակ մոնոկլոնալ հակամարմիններով, իմունային մոդուլյատորներ, դիֆերենցման ինդուկտորներ, վերջինս հաճախ հետազոտությունների շրջանակներում:

«Դոյչ Մեդ» ընկերության կողմից առաջարկվող  «Հեռակա օնկոլոգիական ախտորոշում» ծառայության փաթեթն իր մեջ ներառում է՝

 

  • Բոլոր փաստաթղթերի թարգմանություն գերմաներեն
  • Բոլոր փաստաթղթերի, հետազոտությունների /MRT, CT և այլն/ ուղարկում Գերմանիա
  • Պայմանավորվածություն, գրանցում բժիշկների մոտ
  • Գործընթացի ժամանակ կապի ապահովում հիվանդի և հիվանդանոցի միջև` լրացուցիչ պարզաբանումների, նոր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում
  • Կլինիկայի կողմից պաշտոնական եզրակացության, անհրաժեշտության դեպքում նաև քիմիոթերապիայի սխեմայի տրամադրում գերմաներեն, հայերեն լեզուներով
     

 

 

«Դոյչ Մեդ»

Ձեր կողքին` հանուն Ձեր առողջության

Հասցե` Կողբացու 42

Հեռ.` 060-640707, 091-640707

 

 


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
26 Հունիսի, 2015