«Մորֆի»

3-րդ՝ ֆիլմը ռուսական ժամանակակից դրամա է հայտնի ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովից: «Մորֆի» ֆիլմի սցենարը գրել է ոչ պակաս հայտնի Սերգեյ Բոդրով կրտսերը: Կինոնկարը նկարահանվել է Միխայիլ Բուլգակովի «Երիտասարդ բժշկի գրառումները», «Մորֆի» ստեղծագործության մոտիվներով: Գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարասկզբին: ֆիլմի սյուժեն միանգամից մեզ տեղափոխում է հեռավոր 1917 թ.: Հեղափոխության ու մեծ փոփոխությունների հենց այս ժամանակաշրջանում էր բախտ վիճակվել ապրելու երիտասարդ բժիշկ Միխայիլ Պոլյակովին: ռուսական գավառական փողոցներից մեկի հիվանդանոցում պոլյակովը, բշիշկների շատ փոքրիկ կազմով, անցնում է աշխատանքի: Բժշկի կյանքում ճակատագրական է դառնում հիվանդների մասին հոգ տանելը: Չկարողանալով փրկել հիվանդներից մեկի կյանքը՝ Պոլյակովը հայտնվում է բարդ հոգեբանական իրավիճակում. Միակ փրկօղակը ձեռքի տակ հայտնված մորֆին էր:
Ֆիլմում նկարահանվել են ռուսական կինոյի աստղեր Անդրեյ Պանինը, Սվետլանա պիսմիչենկոն, Սերգեյ Գարմաշը, Ինգեբորգա Դապկունայտեն, Լեոնիդ Բիչեվինը և ուրիշներ:

«Դոկտոր Ժիվագո»

4-րդ հորիզոնականն է զբաղեցնում 2002թ. ստեղծված պատմական մելոդրաման, որի հիմքում Բորիս Պաստերնակի համաշխարհային հռչակ վայելող «Դոկտոր Ժիվագո» վեպն է, որը ստեղծելու համար հեղինակից պահանջվել է ավելի քան տասը տարի: Ֆիլմը դարձյալ էկրանավորել է իտալացի ռեժիսոր Ջակոմո Կամպիոտտին՝ «Ջուզեպպե Մոսկատի. բուժող սեր» կինոնկարի ռեժիսորը: Կինոժապավենը ստեղծվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ մասնակցությամբ:
Կինոսյուժեում պատկերված է Հոկտեմբերյան հեղափոխության մի ընթացք՝ բազում խեղված ճակատագրերով: Հենց այս իրադարձությունների համատեքստում է ծավալվում ռուս բժիշկ-պոետ Յուրի Ժիվագոյի գործունեությունը: Հերոսի ճակատագիրն անմիջականորեն արտացոլում է երկրի համար այդ բախտորոշ ժամանակաշրջանի ողջ հույզերը: Ճիվագոն բազմաթիվ փորձությունների միջով է անցնում: Նրան էր վիճակված նաև երկու հրաշալի սիրող կանանց միջև ընտրություն կատարելու դժվարին խնդիրը: Գլխավոր դերերում նկարահանվել են Հանս Մետիսոնը և Կիրա Նայթլին, ինչպես նաև հանրահայտ դերասաններ Սեմ Նիլը, Էնն-Մերի Դաֆֆը, Սելիա Իմրիին, Քրիս Մարշալը:

«Աստվածներ»

5-րդը լեհական բժշկական դրաման է՝ ռեժիսոր Լուկաշ Պալկովսկու և սցենարիստ Քշիշտոֆ Ռաքի հեղինակությամբ: «Աստվածներ» ֆիլմի սցենարի հիմքում լեհ հայտնի կարդիովիրաբույժ Զբիգնև Ռելիգայի իրական կենսագրությունն է: Հենց այս հմուտ և համարձակ բժիշկ-վիրաբույժն է առաջինն իրականացրել սրտի փոխպատվաստման բարդ վիրահատությունը: 1987թ. Լեհաստանում տեղի ունեցած այս իրադարձության շնորհիվ է, որ երկրի սրտավիրաբուժության ոլորտը բարձրանում է մի նոր մակարդակի վրա: Վիրահատությունը տևում է գրեթե մի ամբողջ օր: Կինոնկարում պատկերված է լեհ վիրաբույժի կյանքն ու գործունեությունը, հիվանդանոցային ամենօրյա կենցաղավարությունը , և իհարկե, իր մասնագիտության նվիրյալ մարդու ամենժամյա պայքարն ու ձգտումը՝ կատարելագործվել և փրկել ևս մի հիվանդի կյանք: Ի դեպ, ասում են, ասում են, որ բժշկի իրական հիվանդներից Թադեուշ Ժուտկեվիչը մինչ օրս ողջ է: 
Ֆիլմում հանճարեղ բժշկին մարմնավորում է Թոմաշ Կոթը, դերերում նկարահանվել են Պյոտր Գլովացկին, Շիմոն Պյոտր Վարշավսկին, Մագդալենա Չերվինսկայան և ուրիշներ:



Աղբյուրը՝ Doctors.am