Թվում է, թե կորոնավիրուսը մոռացնել տվեց երկիր մոլորակի մյուս սարսափելի ախտերը, որոնք բոլոր ժամանակներում գցել են մարդու կյանքի որակը: Մինչդեռ, ՁԻԱՀ-ը չի նահանջում և վարակակիրների քանակն  օր օրի ավելանում է: Դեկտեմբերի 1-ն աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր: Այս օրը եզակի հնարավորություն է հնարավոր բոլոր հարթակներով հանրությանը ևս մեկ անգամ տեղյակ պահել ՁԻԱՀ-ի, դրա կանխարգելման, ախտանշանների և արդեն հիվանդ մարդկանց կյանքի կազմակերպման մասին: 

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ), ինֆեկցիոն հիվանդություն՝ պայմանավորված մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ):

Վարակված մարդը կարող է չնկատել ոչ մի ախտանշան կամ երբեմն կարող են նկատվել գրիպի նման հիվանդության ախտանշաններ: Հիմնականում դա պայմանավորված է այն փաստով, որ հիվանդությունն երկար ժամանակ ընթանում է առանց որևէ ախտանշանի: Հիվանդության զարգացմանը զուգընթաց ախտահարվում է իմուն համակարգը: Արդյունքում բարձրանում է այլ ինֆեկցիաների զարգացման ռիսկը, ինչպիսիք են, օրնակ` տուբերկուլյոզը կամ այլ օպորտունիստական ինֆեկցիաները, ինչպես նաև ուռուցքները, որոնք շատ հազվադեպ են ախտահարում նորմալ գործող իմունիտետով մարդկանց[: Ավելի ուշ առաջանում են նկատելի սիմպտոմներ, որոնք պայմանավոված են ՁԻԱՀ-ի զարգացմամբ:  Ախտանշանների առաջացման փուլը հաճախ ուղեկցվում է քաշի կորստով:

ՄԻԱՎ-ը հիմնականում տարածվում է չպաշտպանված սեռական հարաբերությունների արդյունքում (ներառյալ անալ և օրալ սեռական հարաբերությունները), վարակված արյան փոխներարկման արդյունքում, ենթամաշկային ներարկիչներիից և մորից երեխային՝ հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ժամանակ]: Որոշ ֆիզիոլոգիական հեղուկններ, ինչպիսիք են թուքը և արցունքը, չեն հանդիսանում ՄԻԱՎ-ի տարածիչներ: Կանխարգելման միջոցներն են 

  •  սեռական հարաբերությունների ժամանակ պաշտպանվելը, 
  •  ներարկիչների փոխանակման ծրագրերը,
  •  հիվանդների հայտնաբերումը և բուժումը,
  •  թլպատումը: 

Հիվանդությունը երեխայի և մոր մոտ կարելի է կանխարգելել հակառետրովիրուսային դեղամիջոցներով: Հիվանդությունը չունի բուժում կամ վակցինա, սակայն հակառետրովիրուսային դեղամիջոցները կարող են դանդաղեցնել հիվանդության ընթացքը և տալ նորմալ կյանքի հույսեր: Խորհուրդ է տրվում բուժումը սկսել անմիջապես ախտորոշումը ստանալուց հետո[11]: Բուժման բացակայության դեպքում, մարդը կարող է ապրել (վարակումից սկսած) 11 տարի:

ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել մորից՝ երեխային հղիության, ծննդաբերության, կրծքով կերակրման ժամանակ, ինչի արդյունքում երեխան վարակվում է ՄԻԱՎ-ով: Սա երրորդ ամենատարածված ՄԻԱՎ-ի փոխանցման ձևն է, որի արդյունքում ՄԻԱՎ-ը գլոբալ տարածվում է:

Թյուր կարծիքներ

  •  վարակը կարող է փոխանցվել սովորական շփման ժամանակ,
  •  կարելի է բուժել ՁԻԱՀ-ը՝ կույսի հետ սեռական կոնտակտի մեջ մտնելով,
  •  ՄԻԱՎ-ով վարակվել կարող են միայն գեյերը կամ թմրամոլները։